Հայաստանում գրանցված ավիաընկերությունը կասկածվում է ՄԱԿ-ի էմբարգոն խախտելու մեջ. «Ազատություն»

Հայաստանում գրանցված ավիաընկերությունը կասկածվում է ՄԱԿ-ի էմբարգոն խախտելով Լիբիա զենք մատակարարելու մեջ: ՄԱԿ-ի զեկույցում նշված է, որ ուսումնասիրվում է Հայաստանի մայրաքաղաք Երևանում գրանցված Veteran Avia ընկերության կողմից իրականացված չվերթը: Կասկածվում է, որ այս ընկերությունը Արաբական Միացյալ Էմիրություններից երրորդ երկրի՝ Հորդանանի վրայով զենք ու զինամթերք է մատակարարել Լիբիայի Տոբրուկի ռեժիմին: Հայաստանում գրանցված այս ընկերության կառավարումը իրականացվում է Էմիրությունների Շարժա քաղաքից: Veteran Avia-ն հասանելի չի եղել մեկնաբանություններ, պարզաբանումներ ստանալու համար, սակայն Հայաստանի կառավարության պաշտոնյաները ՄԱԿ-ի ուսումնասիրողներին ասել են, թե ավիաընկերությունը հաստատում է, որ Միացյալ Արաբական Էմիրություններից Հորդանանի վրայով բեռնափոխադրում է իրականացրել Լիբիա, սակայն նրանք պնդել են, որ դա մարդասիրական օգնություն էր: The Wall Street Journal-ի փոխանցմամբ՝ այս մանրամասները հայտնել է իրավիճակին ծանոթ ՄԱԿ-ի պաշտոնյան: Պարբերականը նշում է, որ ՄԱԿ-ի զեկույցը հունվարին ներկայացվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և շուտով հրապարակային է դառնալու: Զեկույցն արձանագրում է, որ շատ երկրներ, անհատներ և ընկերություններ խախտել են Լիբիային զենք մատակարարելու արգելքը: Անվտանգության խորհուրդը հիմա ուսումնասիրում է զեկույցի փաստերն ու ապացույցները՝ որոշելու համար, թե ինչ գործողությունների դիմի էմբարգոն խախտած երկրների կամ անհատների դեմ: Լիբիայում երկար ժամանակ շարունակվում է քաղաքացիական պատերազմը: Դեռ 2011 թվականից՝ «արաբական գարնան» ժամանակներից, ՄԱԿ-ը արգելել էր զենքի և զինամթերքի մատակարարումը Լիբիա: Բռնակալ Քադաֆիի տապալումից հետո քաղաքացիական մի նոր պայքար է սկսվել: 2014 թվականից իշխանության երկու թևերն ու նրանց աջակցող զինված խմբերը պայքարում են՝ վերահսկելու համար նավթով հարուստ երկիրը: Մայրաքաղաք Տրիպոլիի և հակառակ կողմի՝ Տոբրուկի իշխանություններից յուրաքանչյուրը աջակիցներ և դաշնակիցներ ունի դրսում, որոնք հնարավոր է զենք-զինամթերք են ուղարկում նրանց: Մանրամասներին կարող եք ծանոթանալ` «Ազատություն» ռ/կ-ի կայքում

դիտվել է 12 անգամ
Լրահոս
Կոթի գյուղի 45-ամյա բնակիչը վիրավnրվել է ակшնի պայթյnւնից Իրանը պատասխանել է երկիրը քարե դար վերադարձնելու վերաբերյալ Թրամփի հայտարարությանը «Պետք է թույլ չտալ, որ քաղաքական շահերը խլեն 18-ամյա տղայի առողջությունն ու ապագանք»․ Ռոբերտ Ամստերդամ ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանը դաշնակիցներից պահանջել է ապացուցել Վաշինգտոնի համար իրենց արժեքը Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու խափանման միջոցը փոխվել է Ռոսսելխոզնադզորի ղեկավարը հայտնել է Հայաստանից կասկածելի ապրանքների մատակարարման աճի մասին 18-ամյա Դավիթի հետ մի բան պատահելու դեպքում պատասխանատվությունը կրում են սույն տիկնայք․ իրավապաշտպան Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Արմավիրի մարզում․ կան վիրավորներ «Ռոսատոմ»-ը շնորհակալություն է հայտնել ՀՀ-ին Ողբերգական դեպք է տեղի ունեցել Բաղրամյանի «պալիգոններում»․ կա 1 զոհ, 1 վիրավոր ԱՄՆ հարվածներից հետո Իրանից կարող է ոչինչ չմնալ. Թրամփ Թուրքիայում ինքնաթիռում «ինքնասպան ահաբեկիչի» վերաբերյալ կատակն ավարտվել է 4 տարվա ազատազրկմամբ 44-օրյա պատերազմը ունեցել է իր հերոսներին, որոնց մասին հիմա չեն խոսում, խանգարում է «խաղաղությանը» Եզրաս Սրբազանի հանդիսապետությամբ Սբ․ Պայծառակերպություն Մայր տաճարում կատարվեց Ոտնլվայի կարգը Փեզեշքիանն ու Ալիևը քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը 20 օր է՝ Թրամփի գործերը լավ չեն․ Հայաստանի կառավարիչ կոչվող խեղկատակը նրա անունը չի տալիս․ Հակոբյան Իրանի նախագահը Ալիևի հետ խոսել է ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների շուրջ վերջին զարգացումների մասին Երևան քաղաքի Արին Բերդի փողոցում գտնվող արտադրամասերից մեկում հրդեհ է բռնկվել Հրատապ անհրաժեշտ է հրադադար հաստատել․ Ստուբը՝ Փեզեշքիանին ԵՊԲՀ-ից հեռացրել են հերոսամարտերին զոհված բժիշկների «փառքի անկյունը», Շուշիի մանրակերտը Մեր ակնկալիքն է, որ միջազգային հանրությունը տեսնի, թե ինչ է տեղի ունենում ՀՀ-ում դպրոցականների ու երիտասարդների հանդեպ. Դավիթ Մինասյանի դասընկեր Ես վախենում եմ մտածել, թե ինչ կլինի Դավիթի հետ երկամսյա կալանքից հետո. «Ազատե՜ք Դավիթին» բողոքի ակցիայի մասնակից Վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Արմավիրի մարզում․ կան վիրավորներ Մոսկվայում զսպված կրքերը, կրած նվաստացումն իր դերը խաղացին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am