«Ազատամարտիկների դաշինք»-ի անդամ, Գեներալ-լեյտենանտ Գագիկ Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է
«Բանակում կադրային նոր փոփոխությունները, ինչպես Դավիթ Տոնոյանի նշանակումը ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում,այնպես էլ Արտակ Դավթյանի նշանակումը ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի պաշտոնում, դրական եմ գնահատում:
Բանակի ամենապատասխանատու պաշտոնները արժանիորեն վստահվել են բարձրակարգ և փորձառու զինվորականների, որոնք ստացել են բարձրագույն զինվորական կրթություն, սկսել են իրենց ծառայությունը բանակի ակունքներից և զբաղեցրել են պատասխանատու պաշտոններ համակարգում ։
Հավատացած եմ և համոզված, որ այլևս ոչ մի ծնող չի մտահոգվի հայոց բանակում ծառայող իր զավակի առողջության և անվտանգության համար, չի ուղարկի բանակ ոչ՛ սնունդ, ոչ՛ հիգիենիկ պարագաներ,ոչ՛ հագուստ ու կոշիկ։
Շնորհավորում եմ նորանշանակ բարձր պաշտոնյա զինվորականներին և, որպես բանակի գեներալ, մաղթում՝ արժանի՛ եղեք այդ վստահությանը ձեր անմնացորդ ու նվիրված ծառայությամբ»:
Բանակում կադրային նոր փոփոխությունները, ինչպես Դավիթ Տոնոյանի նշանակումը ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում,այնպես էլ…
Փետրվարի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը
Փետրվարի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը