«10 օրվա կառավարության առաջ ՀՀԿ–ականներն այդ ի՞նչ պահանջներ են ներկայացնում»

«Փաստ» օրաթերթը գրում է. Երգիչ–երգահան Արթուր Իսպիրյանը թեև գոհ է նոր կառավարության գործելաո- ճից, բայց երգչի համար հասկանալի չէ մարդկանց կողմից դրսևորվող անհամբերությունը: «Նոր կառավարության գործելոճից միայն ես չէ, որ գոհ եմ: Իմ ընկերները, ում հանդիպում եմ, բոլորը շատ բարձր են գնահատում: Երանի այսպես շարունակվի, ու ունենանք այն հայրենիքը, որի մասին երազում ենք: Բայց կա մի բան, որը չեմ հասկանում: Օրինակ՝ Ազգային ժողովում 10 օրվա կառավարության առաջ հանրապետականներն այդ ի՞նչ պահանջներ են ներկայացնում: Այն խնդիրներն են ներկայացնում, որոնք իրենք 20 տարի չեն կարողացել լուծել: 20 տարի խեղաթյուրել են երկիրը, ամեն ոլորտ փտեցրել են ու հիմա հարցերի արագ լուծումներ են պահանջում: Սա ուղղակի ծիծաղելի է: Այն մարդիկ, ովքեր երկիրն այս վիճակին են հասցրել ու այդ վիճակով հիմա հանձնեցին ժողովրդին, պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն: Նրանք երկիրը այս վիճում հանձնեցին ոչ թե Նիլոլ Փաշինյա- նին, այլ ժողովրդին: Հիմա ժողովուրդն է տերը: Այն, ինչ որ կատարվում է, կատարվում է ժողովրդի կողմից: Ես չեմ հասկանում նաև անհամբեր մարդկանց, չեմ հասկանում անհամբերությունը: Ուզում են մի օրում, մի ժամում լինի այդ ամենը, չեն հասկանում, որ ժամանակ է պետք: 20–25 տարի խեղաթյուրեցին բոլոր ոլորտները, իսկ նոր կառավարությունը չի կարող կարճ ժամանակում բոլոր հարցերը կարգավորել»,–«Փաստ»–ի հետ զրույցում ասաց Արթուր Իսպիրյանը: Երգիչը շեշտեց, որ 10–15 օրերի ընթացքում իր համար դրական փոփոխությունները տեսանելի են. «Ես իմ ընտանեկան բյուջեի վրա զգում եմ այդ փոփոխությունները: Վստահ եմ, որ փոփոխություններ դեռ շատ են լինելու, որին մենք անհամբեր սպասում ենք»: Արթուր Իսպիրյանը համաձայն է նոր կառավարության ու մշակույթի նախարարության հետ համագործակցել յուրաքանչյուր ֆորմատով: «Մենք բոլորս կաջակցենք նոր կառավարությանը: Այս պահին ես եկել եմ նախարարի հետ հանդիպման, և բոլորս մեր աջակցությունն ենք հայտնում, որպեսզի այս լճացումից հանենք մեր մշակույթը: Խոսքը թե՛ հեռուստատեսության, թե՛ ռադիոյի, թե՛ կրթական ոլորտի մասին է: Ամեն ինչը կամաց– կամաց պետք է կարգավորվի, միանգամից պահանջել չի կարելի: Մշակույթի նախարարությունը բավականին շատ ու բարձր արժեք ունեցող գույք ունի, որոնց մեջ են մտնում նաև արվեստի գործերը: Օրինակ՝ նկարներ, քանդակներ: Այդ ամենը պետք է հաշվառել, որ տեսնենք՝ այդ գույքն ո՞ւր է գնացել: Այդ քայլով կտեսնենք նաև, թե մշակույթի նախարարությանը պատկանող շենքերն ինչո՞ւ և ե՞րբ են սեփականացվել: Հարց է նաև նկարների բնօրինակ լինելը. մշակույթի նախարարությունն իրավունք ունի պատկերասրահից նախարարություններին ու կառավարությանը ցուցադրության համար նկարներ տրամարդել: Դրանք արդյո՞ք հետ են վերադարձվել, և եթե այո, ապա ի՞նչ վիճակում են: Ես գիտեմ կառավարական շենքեր, որտեղ շատ թանկարժեք նկարներ են ցուցադրվում: Ես չեմ կարող կարևորել մյուս հարցերը՝ չկարևորելով նշվածները: Մշակույթի նախարարությունը բավականին շատ գործ ունի անելու, մշակութային դաշտը պետք է մաքրել: Իսկ ամենակարևոր խնդիրներից մեկը հեռուստատեսությունն աղբից մաքրելն է: Խոսքը թե՛ սերիալների և թե՛ տարբեր երաժշտական հաղորդումների մասին է»,–ընդգծեց մեր զրուցակիցը: Արթուր Իսպիրյանը նորմալ երևույթ է համարում այն, որ կան արվեստագետներ, ովքեր շարժման օրերին միանգամից փոխեցին իրենց կարծիքն ու հայտնվեցին արդեն այլ կողմում: Խոսքն այն մարդկանց մասին է, ովքեր նախկին իշխանությունների հետ սերտ կապեր ունեին: Երգիչը անդրադարձավ նաև նրանց, ովքեր, այնուամենայնիվ, շարունակում են հավատարիմ մնալ նրանց: «Ամբողջ աշխարհում է այդպես: Մի օր այն դաշտում են, մի օր՝ այս դաշտում: Այդուհանդերձ, առանց հաշվի առնելու նրանց քաղաքական դիրքորոշումները, ես նրանց հարգում եմ և սիրում: Ժամանակն այնպիսին է, որ իրենք հիպնոսից կամ քնից կարթնանան և կտեսնեն իրականությունը: Մենք քնած ենք եղել ու հիմա արթնացել ենք: Շնորհակալ եմ մեր վարչապետին, որ արթնացրեց հայ ժողովրդին, ու մենք այդ վատ երազից դուրս եկանք: Երբևէ չի լինի այնպիսի մարդ, ով կցանկանա ապրել այնպես, ինչպես մեկ կամ երկու ամիս առաջ: Ես Նիկոլ Փաշինյանին որակում եմ որպես ազգային հերոս, որովհետև իր արածը հերոսություն է»,–եզրափակեց նա: Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 6 անգամ
Լրահոս
«Այծի մորուքով» Սերժ Թանկյանը թող խոսի՝ ինչպես է Նիկոլը մեր պետությունը սարքել «փալաս»․ Մարգարյան (video) Թող սրանք լա՛վ իմանան՝ էս ծանր հանցագործությունների տակից դուրս չե՛ն գալու․ Երվանդ Բոզոյան (video) «ՍԴ-ն ծանր քար է լինելու Փաշինյանի վրա»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) «Ռուբեն Բաբայան սրիկա՛, դու ո՞նց նման բան ասացիր»․ տարեց կին (video) Իսրայելը մահացու վտանգի առաջ է․ Երվանդ Բոզոյան (video) Ինչպե՞ս է Փաշինյանը Ռուսաստանում հարցերի տակից դուրս գալու․․․ (video) ՍԴ որոշումից հետո համախմբելու ենք ընդդիմադիր ուժերին, որից հետո հաջորդ քայլերը կանենք. Կարապետյան (video) Վիճակը ծանր է լինելու․ Ռուսաստանը վերջին փրկողակն է նետում Փաշինյանին․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Ձեր հանձնառության մեջ ամուր մնացեք հավատքով. Գարեգին Բ-ն՝ Գևորգյան ճեմարանի սաներին Հանդիպե՞լ է Սամվել Կարապետյանը Ռոբերտ Քոչարյանին և ի՞նչ գաղտնի պլանի մասին է խոսում (video) Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել Արարատյան դաշտում և Երևանում գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճաններ Նիկո՛լ, այ «շակա՛լ», հիմա էլ պիտի ասե՞ս՝ ռուսներն են քեզ նման բան ասել․․․ տարեց կնոջ դիպուկ խոսքը (video) Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է զիջումներ անել Անկարային կործանիչների վաճառքի հարցում Մի քիչ էլ գազ տանք, կտենա՛ք՝ ՍԴ-ն ինչ որոշում կկայացնի․ Սամվել Կարապետյանի ակնարկը (video) Սամվել Կարապետյանի գործով մեղադրյալ Անդրանիկ Խաչատրյանի խափանման միջոցը դատարանը թողեց անփոփոխ Ժամանակի հարց է, որ ժողովուրդը լցվի փողոց․ Սամվել Կարապետյան (video) «Փաշինյանի բերած նոր աղետից մեր ամբողջ հասարակությունը ոռնալու է»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ռեժիմի գործողության ժամկետը Կրեմլը հաստատել է Յուրա Մովսիսյանը նշել է, թե ինչ պետք է անի Հայաստանի հավաքականը ԱԱ-ում հայտնվելու համար Մահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը Զինված հարձակում` Գերմանիայում. կասկածյալը ազգությամբ թուրք է Որպես անհետ կորած որոնվում է 34-ամյա Վահագ Մարտիրոսյանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am