«Հրապարակ» թերթը գրում է. «Վիգեն Սարգսյանի հետ պաշտպանության նախարարությունից հեռացել են նրա օգնականը, խորհրդականը, 2 տեղակալները, աշխատակազմի ղեկավարի տեղակալը: Նրա թիմակիցներից առայժմ աշխատում են աուդիտի պետը և տեղեկատվական վարչության պետ Գևորգ Ալթունյանը: Չի բացառվում, որ վերջինս ևս հեռանա մայիսի 28-ի միջոցառումներից հետո, քանի որ մշտապես շեշտել է, որ ինքը Սարգսյանի թիմի ներկայացուցիչ է:
Դավիթ Տոնոյանն էլ ԱԻՆ-ից բերել է նրանց, ում տարել էր ՊՆ-ից՝ 3-4 օգնականի: Նոր տեղակալներ դեռ չեն նշանակել, տարբեր մարդիկ են գնում-գալիս, սակայն դեռ պարզ չէ, թե ով կլինի: Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարանի տնօրեն Վիտալիկ Ոսկանյանին էլ նշանակել է հատուկ հանձնարարությունների գծով խորհրդական: ՊՆ-ում համոզված են, որ կադրային փոփոխությունները դեռ առջևում են, սպասում են 100-ամյակի միջոցառումների ավարտին, կառավարության վերջնական ձևավորմանը»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Փետրվարի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը
Փետրվարի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը