Սեքսով զբաղվելն ամոթալի չէ. Վրաստանի նախագահը մեկնաբանել է սկանդալային տեսագրությունը
Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին մեկնաբանել է այն կնոջ մասնակցությամբ սկանդալային տեսանյութը, որը նման է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդներից Մայա Փանջիկիձեին։ Մարգվելաշվիլին հայտարարել է, որ ամոթալի է ոչ թե սեքսը և սեռական կյանքը, այլ նրանց գործողությունները, ովքեր նկարահանում են դա։ Մարգվելաշվիլին դիմել է այն քաղաքական գործիչներին, որոնց փորձում են վարկաբեկել, և աջակցություն է հայտնել: «Կարող եմ այսօր բացահայտ ասել հասարակությանը, որ սեքսն ու սեքսուալ կյանքն ամոթալի չեն: Անձամբ ես ունեմ սեքսուալ կյանք, եղել է շատ հարուստ սեքսուալ կյանք ու լինելու է ապագայում … Ցանկացած մարդ, ով կտարածի այդ զզվելի տեսագրությունը, կպատժվի: Զզվելի չէ այն պատճառով, որ սեքսուալ կյանքն է զզվելի, այլ այն պատճառով, որ դա նկարահանելն է զզվելի»,- ասել է Մարգվելաշվիլին: Մարտի 11-ին Վրաստանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ քրեական գործ է հարուցել սկանդալային տեսանյութը YouTube-ում տեղադրելու կապակցությամբ։
