Սիրելի հայրենակիցներ,
ի պատասխան մի շարք քաղաքացիների բողոք-դիմումների, այսօր իմ հանձնարարականով Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) ներկայացուցիչը արագ-արձագանքման կարգով ժամանել է Բուսաբանական այգու տարածք, տեղում ծանոթացել խնդրին և հանդիպել Բուսաբանական այգու տնօրինությանը և բիզնես նպատակով մոնտաժային աշխատանքներ իրականացնող ընկերության տնօրենին։
Փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ համաձայն ՀՀ կառավարության 2001թ. 896-Ն որոշման՝ էսքիզային նախագծի համար սահմանված կարգով դիմում չի ներկայացվել Երևանի քաղաքապետարան, ինչը նշանակում է, մոնտաժման գործընթացը սկսել են առանց իրավական գործընթացների պատշաճ իրականացման։
Տեղեկացնում եմ, որ մոնտաժման աշխատանքները դադարեցված են, և ՊՎԾ-ն հետևելու է, որպեսզի համապատասխան իրավական գործընթացներն անցնելուց հետո միայն իրականացվի աշխատանքներ։
Ինչպես նաև, տեղեկացնում եմ, որ ՊՎԾ ներկայացուցիչը մանրամասն տեղատեսության արդյունքում պարզել է, որ ծառահատում տեղի չի ունեցել։
Հ.Գ. Այնուամենայիվ, կարծում եմ, որ ոչ թե պատկան մարմինները պետք է դրոշակ օգտագործեն և հավաստիացնեն, որ ծառահատում չի եղել, այլ, հատկապես Բուսաբանական այգու տնօրինությունն ու Երևանի քաղաքապետարանը համատեղ պետք է մշակեն լայնածավալ ծառատունկ անելու ծրագիր և վերջ դնեն այդօրինակ կարևոր նշանակության տարածքների անապատացմանը։
Փետրվարի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը
Փետրվարի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը