Պատրաստ ենք շատ ավելին անել. Դմիտրի Գվինդաձե

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) պատրաստ է աջակցել հայաստանյան առողջապահական ոլորտում նոր ծրագրերի իրականացմանը:  Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ հանդիպմանը ՎԶԵԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեն շեշտել է իրենց պատրաստակամությունը՝  ֆինանսավորել առողջապահական նոր, երկարաժամկետ ծրագրեր: «Մեր մասնակցությունը կախված է մասնավոր ներդրումներից: Եթե դա լինի, պատրաստակամ ենք սերտորեն աշխատել: Սա այն ուղղությունն է, որտեղ կարող ենք արդյունավետ գործակցել»,-շեշտել է Դմիտրի Գվինդաձեն: Արսեն Թորոսյանը փոխանցել  է, որ համակարգում նոր ներդրումների ազդակներ, առաջարկներ արդեն ստացվում են: «Այժմ խնդիր է դրված դրանք ճիշտ ուղղորդելու եւ համակարգելու, որպեսզի նպատակային հասնեն իրական խնդիրների արդյունավետ լուծմանը, նույնիսկ ամենանեղ ուղիներով»,-նշել է նախարարը: Հայաստանյան առողջապահական համակարգը բարեփոխումների ուղու վրա է, եւ այս առումով Թորոսյանն առանձնացրել է  ապահովագրական համակարգի ներդրումն ու լայն ծածկույթի ապահովումը: Արդեն ընթացքի մեջ է պետական ծառայողների համար ապահովագրական փորձնական ծրագիրը, իսկ առաջիկայում այն կընդլայնվի՝ ներառելով բնակչության կոնկրետ խմբից եւս շուրջ 600 հազար մարդու: «Սա բոլոր խնդիրները չի լուծում, բայց մեծապես փոխում է այս առումով վիճակը: Աստիճանաբար, առաջիկա 3-4 տարվա ընթացքում կհասնենք ապահովագրական ավելի լայն ծածկույթի: Փորձը ցույց է տալիս, որ փոփոխությունները միանգամից անելու քայլերը նվազ հաջողություններ են գրանցում»,-նկատել է առողջապահության նախարարը: ՎԶԵԲ հայաստանյան գրասենյակի ղեկավարը, նկատի ունենալով իր աշխատանքային փորձը, առաջարկել է անձնապես օժանդակել ու խորհրդատվություն տրամադրել համակարգային բարեփոխումների ուղղությամբ: Նախարարը սիրով համաձայնել է առաջարկին: Արսեն Թորոսյանը նաեւ կարեւորել է, ի դեմս ՎԶԵԲ-ի, կայուն ֆինանսական գործընկեր ունենալու հանգամանքը: «Պատրաստ ենք շատ ավելին անել»,-արձագանքելով նախարարին՝ շեշտել է ՎԶԵԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեն:

դիտվել է 36 անգամ
Լրահոս
«Ռուբեն Բաբայան սրիկա՛, դու ո՞նց նման բան ասացիր»․ տարեց կին (video) Իսրայելը մահացու վտանգի առաջ է․ Երվանդ Բոզոյան (video) ՀՀ դեմ մշակվող զավթողական ծրագրի թեմայով հերթական հավաքն է տեղի ունեցել Ադրբեջանում․ ադրբեջանագետ Ինչպե՞ս է Փաշինյանը Ռուսաստանում հարցերի տակից դուրս գալու․․․ (video) ՍԴ որոշումից հետո համախմբելու ենք ընդդիմադիր ուժերին, որից հետո հաջորդ քայլերը կանենք. Կարապետյան (video) Վիճակը ծանր է լինելու․ Ռուսաստանը վերջին փրկողակն է նետում Փաշինյանին․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Ձեր հանձնառության մեջ ամուր մնացեք հավատքով. Գարեգին Բ-ն՝ Գևորգյան ճեմարանի սաներին Հանդիպե՞լ է Սամվել Կարապետյանը Ռոբերտ Քոչարյանին և ի՞նչ գաղտնի պլանի մասին է խոսում (video) Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել Արարատյան դաշտում և Երևանում գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճաններ Նիկո՛լ, այ «շակա՛լ», հիմա էլ պիտի ասե՞ս՝ ռուսներն են քեզ նման բան ասել․․․ տարեց կնոջ դիպուկ խոսքը (video) Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է զիջումներ անել Անկարային կործանիչների վաճառքի հարցում Մի քիչ էլ գազ տանք, կտենա՛ք՝ ՍԴ-ն ինչ որոշում կկայացնի․ Սամվել Կարապետյանի ակնարկը (video) Սամվել Կարապետյանի գործով մեղադրյալ Անդրանիկ Խաչատրյանի խափանման միջոցը դատարանը թողեց անփոփոխ Ժամանակի հարց է, որ ժողովուրդը լցվի փողոց․ Սամվել Կարապետյան (video) «Փաշինյանի բերած նոր աղետից մեր ամբողջ հասարակությունը ոռնալու է»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ռեժիմի գործողության ժամկետը Կրեմլը հաստատել է Յուրա Մովսիսյանը նշել է, թե ինչ պետք է անի Հայաստանի հավաքականը ԱԱ-ում հայտնվելու համար Մահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը Զինված հարձակում` Գերմանիայում. կասկածյալը ազգությամբ թուրք է Որպես անհետ կորած որոնվում է 34-ամյա Վահագ Մարտիրոսյանը #ՀԻՄԱ․ Ռուսաստան գնալուց առաջ Փաշինյանը վերջին քայլերն է անում․ հարցեր են դնելու․ Արթուր Մարտիրոսյան (video) ՔՊ-ականները թքած ունե՞ն, թե․․․ Հովհաննես Խուդոյանը՝ ՍԴ-ի դիմաց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am