«Ազգային ժողովի «Ելք» խմբակցության  ղեկավարի հարց այս պահին չի քննարկվել, քանի որ Արամ Սարգսյանը հարգելի պատճառներով չի կարողանում մասնակցել մեր նիստերին: Կարծում եմ՝ մյուս շաբաթ կկարողանանք հավաքվել և որոշում կայացնել: Դաշինքում կոնսենսուսով են բոլոր որոշումները, և մինչև այս պահը մենք խնդիր չենք ունեցել: Կարծում եմ նաև այս հարցում մենք կունենանք կոնսենսուս, և որևէ խնդիր չի լինի:Խմբակցության ղեկավարի պաշտոնը բեռ է և լուրջ աշխատանք է պահանջում »,-  Խորհրդարանական ճեպազրույցների շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Անձամբ ինքն ո՞ւմ է տեսնում «Ելք» խմբակցության ղեկավարի պաշտոնում,հարացրեին լրագրողները , Մարուքյանն ընդգծեց, որ անձամբ տեսնելու խնդիր չկա: Նա հիշեցրեց, որ երբ ընտրել են խմբակցության ղեկավար, թեկնածուները եղել են ինքն ու Նիկոլ Փաշինյանը, որոշում է կայացվել ընտրել Փաշինյանին: «Հիմա իմ թեկնածությունը ևս քննարկվում է, կարող են լինել նաև այլ թեկնածուներ: Կքննարկենք, կհասկանանք»,- ասաց պատգամավորը: Նա նաև հավելեց, որ խմբակցության ղեկավարի պաշտոնում Լենա Նազարյանի թեկնածությանը նորմալ է վերաբերվում: