Այնպես եք պաշտպանում այդ «երեխային» ասես անկյուն են կանգնեցնելու կամ ցուցափայտով ուժգին խփելու են մատիկներին:
Նա վունդերկինդ է, պրծա՞նք...
Ընդունվել ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետը, մագիստրատուրան:
Գիտական հոդվածների հեղինակ է:
Հետո հիմնադրել է «Երիտասարդ քաղաքական գործիչների ասոցիացիան» /որի անդամ չի եղել Օրուելը/:
Հայերենն էլ հետը՝ տիրապետում է չորս լեզվի: Միջազգային կրթական տասնյակ ծրագրեր է իրականացրել:
Դե հիմա ո՞նց հասցներ կարդալ ,,Անասնաֆերման,, կամ լսած լինել սփյուռքահայ փայլուն գրողներից մեկի՝ Լևոն Զավեն Սյուրմելյանի անունը /ի՞նչ իմանար, որ Սփյուռքն է համակարգելու/:
Արևելագետ տղա է, իրեն պե՞տք էր իմանալ Անասնաֆերմայում փոխված պատվիրանը.
,,Բոլոր անասունները հավասար են, բայց որոշ անասուններ ավելի հավասար են, քան մյուսները,,։
Կարևորն այն է, որ հիմա ,,ավելի հավասար,, կառավարության անդամ է
Չնայած Օրուելի գրքերը նաև իր սերնդի սեղանի գրքերն են եղել, բայց դե ինքը չի ցանկացել պայմանագիր կնքել մեծ բրիտանացու հետ:
Հո չե՞նք տալու սպանենք
Կիմա Եղիազարյանի գրառումը
Փետրվարի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը
Փետրվարի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը