Կորուստ՝ Հյուսիսային Կորեայի համար. Թրամփը չեղարկեց Կիմի հետ նախատեսված գագաթաժողովը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի օրը չեղյալ հայտարարեց Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ հունիսին անցկացվելիք գագաթաժողովը: Նրա խոսքերով, «աշխարհրը կորցրել է հարատև խաղաղություն հաստատելու մեծ հնարավորություն»: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: Թրամփի խոսքերով, հանդիպումը չեղյալ հայտարարելու իր որոշման համար հիմք է ծառայել «հսկայական զայրույթ և բացահայտ թշնամանք» պարունակող հյուսիսիկորեական վերջին հայտարարությունը: Հիշեցնենք, որ երկու երկրների միջև անցկացվելիք գագաթաժողովի նպատակը Կորեական թերակղու ապամիջուկայնացումն էր և Հյուսիսային Կորեայի տնտեսությանը զարկ տալը: Սակայն վերջին օրերին երկու կողմերից էլ հնչել էին գագաթաժողովը հարցականի տակ հայտնված լինելու մասին հայտարարություններ: Ի դեպ, Թրամփը գագաթաժողովը չեղարկելու մասին հայտարարությամբ հանդես եկավ մի քանի ժամ այն բանից հետո, երբ Հյուսիսը ոչնչացրեց միջուկային փորձարկումների իր միակ կենտրոնի թունելները: Հիմա հարց է, կվերսկսի՞ արդյոք Փհենյանը բալիստիկ հրթիռների փորձարկումները: Կվերսկսվե՞ն արդյոք երկու կողմերից հնչող հռետորաբանական հայտարարությունները: Կպահպանվի՞ գոնե դիվանագիտական ինչ որ ուղի, թե ոչ: Գագաթաժողովը չեղյալ հայտարարելու հարցով Կիմ Չեն Ընին հղված նամակում Թրամփը գրել է. «Դուք խոսում եք ձեր միջուկային կարողությունների մասին, սակայն մեր կարողություններն այնքան հզոր են ու զանգվածային, որ ես աղոթում եմ Աստծոն, որ դրանք երբեք չօգտագործվեն»: Թրամփը նախատեսված հանդիպումն անվանում է «կորսված հնարավորություն», սակայն ավելացնում, որ ինքը չի կորցնում Կիմին ապագայում հանդիպելու հույսը: Կիմին հղված նամակից հետո Թրամփն ավելի ուշ Սպիտակ տանը հանդես է եկել մեկ այլ հայտարարությամբ, հայտարարություն այն մասին, որ սա «մի կորուստ էր Հյուսիսային Կորեայի համար»: Ըստ հայտարարության, «ԱՄՆ-ի զինված ուժերը պատրաստ են անհրաժեշտության դեպքում պատասախանել Հյուսիսային Կորեայի որևէ անխոհեմ քայլի»:

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Նիկո՛լ, այ «շակա՛լ», հիմա էլ պիտի ասե՞ս՝ ռուսներն են քեզ նման բան ասել․․․ տարեց կնոջ դիպուկ խոսքը (video) Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է զիջումներ անել Անկարային կործանիչների վաճառքի հարցում Մի քիչ էլ գազ տանք, կտենա՛ք՝ ՍԴ-ն ինչ որոշում կկայացնի․ Սամվել Կարապետյանի ակնարկը (video) Սամվել Կարապետյանի գործով մեղադրյալ Անդրանիկ Խաչատրյանի խափանման միջոցը դատարանը թողեց անփոփոխ Ժամանակի հարց է, որ ժողովուրդը լցվի փողոց․ Սամվել Կարապետյան (video) «Փաշինյանի բերած նոր աղետից մեր ամբողջ հասարակությունը ոռնալու է»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ռեժիմի գործողության ժամկետը Կրեմլը հաստատել է Յուրա Մովսիսյանը նշել է, թե ինչ պետք է անի Հայաստանի հավաքականը ԱԱ-ում հայտնվելու համար Մահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը Զինված հարձակում` Գերմանիայում. կասկածյալը ազգությամբ թուրք է Որպես անհետ կորած որոնվում է 34-ամյա Վահագ Մարտիրոսյանը #ՀԻՄԱ․ Ռուսաստան գնալուց առաջ Փաշինյանը վերջին քայլերն է անում․ հարցեր են դնելու․ Արթուր Մարտիրոսյան (video) ՔՊ-ականները թքած ունե՞ն, թե․․․ Հովհաննես Խուդոյանը՝ ՍԴ-ի դիմաց (video) Մինչև տարվա վերջ Ռուսաստանը նոր սանկցիաներ կկիրառի. Հայաստանի վրա շատ ծանր է նստելու․ Բոզոյան (video) Փաշինյանը կժամանի Իրան Պուտինը ժամանակ է տվել Նիկոլին. ո՞րն է լինելու վերջնական որոշումը (video) Պուտինը ժամանակ է տվել Նիկոլին. ո՞րն է լինելու վերջնական որոշումը (video) 24-ամյա տղան բարձրությունից վայր է ընկել ու մահացել Հայաստանի և Ադրբեջանի միջև անհայտ կորած անձանց տվյալների բազա կստեղծվի Հեսա մի երկու անկլավ էլ կտա, երկրի ներսում կռիվ կլնի, մեր անմեղ երեխեքը կկոտորվեն․ Հարցում (video) #ՈՒՂԻՂ․ Նիկո՛լ, հոկտեմբեր-նոյեմբերին թվերն ենք հաշվելու․ լա՛վ հիշիր․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Փաշինյա՛ն, դու չե՛ս որոշելու․ այս հարցն ուրիշ տեղում է որոշվելու․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Իսրայելը նախազգուշացնում է Թուրքիային․ իրավիճակը լարվում է, եթե․․․ քաղաքագետ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am