Թրամփի առաջին մեսիջը Փաշինյանին

Երեկ ուշագրավ տեղեկություն ստացվեց Վաշիգտոնից, որն առնչվում է Հայաստանին: ԱՄՆ-ի նորանշանակ պետքարտուղար Մայք Փոփեոն Ամերիկայի Հայ դատի հանձախմբին հղած նամակում ողջունել է Հայաստանում տեղի ունեցած խաղաղ ու սահմանադրական իշխանափոխությունը և խոստացել քննարկել «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով Հայաստանին ֆինանսական օժանդակություն տրամադրելու հնարավորությունը: Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը, որի նախագահ Րաֆֆի Համբարյանին հղած նամակում Փոմփեոն նաև խոստացել է աշխատել Հայաստանի կառավարության հետ՝ համատեղ շահերը առաջ մղելու համար: Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո, Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ԱՄՆ պետքարտուղարին կոչ էր արել աջակցել Հայաստանում աննախադեպ, խաղաղ և սահմանադրական իշխանափոխությունը հաջողությամբ ավարտին հասցնելուն և արագացված կարգով քննարկել «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի միջոցով 140 միլիոն դոլարի դրամաշնորհ տրամադրելու հնարավորությունը։ Այդ գումարներն, ինչպես նշել էր ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը, կուղղվի երկրի հանրակրթական դպրոցների գիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական, արվեստի և մաթեմատիկայի կրթական ծրագրերին: Փոմփոեն մայիսի 17-ին թվագրված իր նամակով արձագանքել է հենց այս կոչին: «Մենք ողջունում ենք Հայաստանում «Հազարամյակների մարտահրավերներ» ծրագրի միջոցով STEAM կրթական ծրագրերը զարկ տալու ձեր գաղափարը»,- նշել է Փոմփեոն՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել այդ գործընթացին՝ միաժամանակ շեշտելով, որ կորպորացիան չունի պաշտոնական մի գործընթաց, որը արագացված կարգով կքննարկի նման ծրագրերը: «Մենք հույս ունենք, որ Հայաստանի կառավարությունը այս տարի առաջընթաց կգրանցի «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի ծրագրերին համապատասխանելու չափանիշների հարցում և տնօրենների խորհուրդը կդիտարկի Հայաստանը՝ ընտրություն կատարելու ամենամյա գործընթացի շրջանակներում»,- ասել է Փոմփեոն, ով նաև «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի տնօրենների խորհրդի նախագահն է: ԱՄՆ Հայ դատի գրասենյակը վերջերս հանդիպումների շարք է անցկացրել Սպիտակ տան, Պետքարտուղարության պաշտոնյաների և Կոնգրեսի անդամների հետ՝ կոչ անելով STEAM կրթական նախագիծ իրականացնել Հայաստանում, մասնավորապես, 75 միլիոն դոլար տրամադրել դպրոցական ենթակառուցվածքների բարելավմանը, 30 միլիոն՝ STEAM կրթական ծրագրերի և ավելի քան 15 միլիոն մասնագիտական կրթական ծրագրերի համար: «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիան, հիշեցնենք, 2006թ. ծրագրում էր Հայաստանին հատկացնել մոտ 235 միլիոն դոլար՝ ոռոգման համակարգերի և գյուղական ճանապարհների շինարարության համար։ 2008թ. Մարտի 1-ի արյունալի իրադարձություններից հետո կորպորացիան հայտարարեց, թե վերանայում է Հայաստանում իր գործունեությունը, իսկ 2009-ին դադարեցրեց մոտ 60 միլիոն դոլար արժողությամբ ճանապարհաշինության ծրագրի ֆինանսավորումը՝ այդ որոշումը պայմանավորելով մի շարք քաղաքական ցուցանիշների գծով Հայաստանի կատարողականի վատթարացմամբ: Շարունակվեց և ավարտին հասցվեց միայն ոռոգման համակարգերի կառուցման ծրագիրը։ «Հազարամյակների մարտահրավեր» ամերիկյան կառավարական կորպորացիան իրավունք ունի կասեցնելու կամ դադարեցնելու ծրագրերը, եթե երկիրն անհրաժեշտ առաջընթաց չի ապահովում ժողովրդավարական մի շարք ցուցանիշներով, որոնցից են մամուլի ազատությունը, կոռուպցիան, կառավարության գործունեության թափանցիկությունը, ժողովրդավարական կառավարումը։ Ահա, երեկ ԱՄՆ-ի պետքարտուղարի հայտարարությունը լիովին տեղավորվում է հայաստանյան վերջին իրադարձությունների տրամաբանության շրջանակներում է: Սա նշանակում է, որ Վաշինգտոնը Հայաստանում տեղի ունեցածը դիտարկում է դրական և գործընթացների դրական ընթացքը կարող է նպաստել, որպեսզի Հայաստանի հետ ծրագրերն ընդլայնվեն: Ինչևէ, ԱՄՆ-ի պետքարտուղարի մեսիջը Փաշինյանի կառավարությանը հստակ է, ամեն ինչ կախված է լինելու այս կառավարության քայլերից. արդյոք կշարունակվե՞ն ժողովրդահաճո հայտարարությունները, թե՞ իրապես քայլեր կիրագործվեն: Մետաքսյա Շալունց

դիտվել է 56 անգամ
Լրահոս
Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու գործառույթը Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. Ժողովուրդ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video) Նիկո՛լ, դու հարցեր տալու իրավունք չունես․ կա մի մեղավոր, և այդ մեկը դու ես․ Շարմազանով (video) #ՀԻՄԱ․ Ռուսաստանը խիստ գաղտնի ավիաչվերթ է կատարել․ Փաշինյանն իր վերջին շանսը կորցրեց․ Շաքարյանց (video) Պաշտպանը միջնորդեց վերացնել Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը Փաշինյանը պիտի «матушка земля»–ն երգի ու Պուտինը կների․ Սամվել Կարապետյան (video) Զենքը դրել են գլխին․․․ Նիկոլը աշխատավարձերի բարձրացումով մեծ խնդիր լուծեց․ Իշխանյան (video) Գագիկ Ծառուկյանին ՔԿՀ-ից կրկին տեղափոխել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության Հրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերել ՄԻԵԴ-ը մերժել է Խաչատրյանի փաստաբանական թիմի կողմից ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու պահանջը Հիմարություն է․ ես եմ գնալու Մայր Աթոռ ու․․․ Սամվել Կարապետյանի կոշտ խոսքը (video) Լիովին համամիտ եմ Մելիքյանի հետ՝ որոշ ֆուտբոլիստներից հիասթափվելու հարցում. Յուրա Մովսիսյան «Ուրսուլայի ձագ Նիկոլը մեռելի քելեխ ուտող ա» (video) «Նիկո՛լ, հերիք է թոշակառուներին սովի մատնես ու քերթես»․ Ռուզաննա Ստեփանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am