«Փաստ» օրաթերթը գրում է. ««Փաստ» օրաթերթի զրուցակիցն է ՀՀ մշակույթի նորանշանակ նախարար Լիլիթ Մակունցը:Արվեստն ու կոմերցիան ինչպե՞ս եք համադրելու:
Շատ զգուշորեն է պետք այդ հարցին մոտենալ: Այս օրերի ընթացքում հասցրել եմ պարզել մեր մշակույթի որոշ գործիչների մտահոգությունները: Նրանց մեծ մասը գտնում է, որ մշակույթը չպետք է վերածել բիզնեսի: Կոմերցիան կարող է խթանել մշակույթի հանդեպ հետաքրքրությունը, բայց դա ոլորտի զարգացման համար լուծում չէ:
Ձեր որոշ գործընկերներ արդեն սկսել են տարբեր ստուգումներ անցկացնել` փորձելով բացահայտել ֆինանսական չարաշահումները, աննպատակ ծախսերը: Մշակույթի նախարարության ներսում կամ ենթակայության ներքո գործող կառույցներում նախաձեռնե՞լ եք նման գործընթաց:
Հիմա սկսել եմ դիագնոստիկ գործունեություն: Փորձում եմ ախտորոշել խնդիրները: Դեռեւս չարաշահումների բացահայտումնե րի հետ կապված գործընթաց չենք սկսել, բայց կբարձրաձայնենք, եթե պարզենք: Հնարավոր է, որ կադրային փոփոխություններ լինեն:
Շատ քննադատվեց նախկին նախարարի`Օպերայի եւ բալետի թատրոնի տարածքում ռեստորան եւ ընտանեկան հանգստի վայր ունենալու մասին հայտարարությունը: Դուք դե՞մ եք, թե՞կողմ:
Իմ կարծիքով` դա ընդունելի չէ; Կան մշակութային օջախներ, որոնցից պետք է հեռու պահել բիզնեսը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը
Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը