Մոսկվայի «առաջին ջութակը» ղարաբաղյան ճակատում

Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան այսօրվա ճեպազրույցում պատասխանելով հարցին՝ թե որոշ ազդակներ տպավորություն են ստեղծում, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում նոր, ավելի ակտիվ փուլ է սկսվում, որտեղ Ռուսաստանը պատրաստվում է առաջին ջութակի դեր խաղալ, պատասխանել է. «Ռուսաստանը միշտ ակտիվ դերակատարություն է ունեցել և ցանկության չկա ինչ-որ ջութակ նվագել ըստ համարային կարգի: Ցանկություն կա մոտեցնելու կարգավորումը՝ ճանաչված, քաղաքակիրթ և արդյունավետությունը ստուգված մեթոդներով: Մենք շատ ակտիվ դերակատարություն ենք ունեցել և այն կշարունակենք բոլոր կողմերի հետ սերտ շփումներով»: Ըստ ամենայնի, Մոսկվան, իսկապես, պատրաստվում է առաջին ջութակի դեր ստանձնել ղարաբաղյան բանակցային գործընթացում՝ իր խաղը տանելով: Այս առումով, հայաստանյան իրադարձություններն ինչ-որ առումով Մոսկվայի համար դրական են: Եթե Սերժ Սարգսյանի իշխանությունը ղարաբաղյան կարգավորման գործընթացում ռուսական առանձին դերակատարմանն ինչ-որ առումով ընդդիմանում էր, նույնպես կարո՞ղ է վարվել Նիկոլ Փաշինյանը... «Հայաստանի նոր վարչապետը մինչև հիմա կոշտ դիրքորոշում է ցուցաբերում Ղարաբաղի չլուծված հակամարտության հարցում: Հոգևարքի մեջ գտնվող խաղաղ գործընթացը ցնցման կարիք ունի, բայց ոչ այդքան ուժեղ», գրել է բրիտանացի հայտնի վերլուծաբան Թոմ դը Վալը «Կարնեգի-Եվրոպա» կայքում այսօր հրապարակված հոդվածում: «Հայաստանի հեղափոխությունը և Ղարաբաղի հակամարտությունը» վերնագրած հոդվածում փորձագետը նախ նշում է՝ անցած ամիս Հայաստանի ժողովրդի էմոցիոնալ ալիքի ու միջազգային հանրության բարյացակամ վերաբերմունքի ֆոնին տեղի ունեցած բողոքի խաղաղ ցույցերը ստիպեցին հրաժարական տալ Հայաստանի նախկին ղեկավար Սերժ Սարգսյանին՝ իշխանության բերելով ընդդիմադիր առաջնորդ Նիկոլ Փաշինյանին: «42-ամյա Նիկոլ Փաշինյանը նոր կառավարություն է ձևավորել, որի անդամներն ավելի երիտասարդ են, քան ինքը: Նա խոստացել է պայքարել կոռուպցիայի դեմ և մաքրել օլիգարխիկ հին համակարգը: Երկիրը, որը շատերը նկարագրում են մեկուսացած, լճացած ու ամբողջովին Ռուսաստանից կախված՝ կոտրեց կարծրատիպերը և հիմա ներկայանում է դինամիկ ու ժամանակակից: Հեղափոխությունը դեռ կես ճանապարհն է անցել, բայց վերջին երկու տասնամյակի ընթացքում առաջին անգամ Հայաստանում դրական նորություններ կան»,- գրում է բրիտանացի հայտնի փորձագետը, զգուշացնելով, որ բոլոր խոստումներն ու հույսերը կարող են հօդս ցնդել, եթե Հայաստանի նոր կառավարությունը սխալվի Ղարաբաղի հարցում: «Ադրբեջանի հետ երեք տասնամյակ շարունակվող հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային հոգնած գործընթացն, անշուշտ, որոշ ցնցումների կարիք ունի, բայց ոչ այդքան շատ»,- զգուշացանում է Թոմ դը Վալը: Նա հիշեցնում է Ղարաբաղի հարցով Նիկոլ Փաշինյանի հայտնած տեսակետները, հավելելով՝ «Փաշինյանն իր առաջին իսկ մեկնաբանություններում ասելով, թե Ղարաբաղը Հայաստանի անքակտելի մասն է, ցնցեց իրավիճակը, նրա խոսքն ավելի շատ նման էր ամբոխի անդամի խոսքի, քան դիվանագետի հայտարարության»: Վարչապետ ընտրվելու հաջորդ օրը Փաշինյանը մեկնեց Ղարաբաղ, մասնակցելու հաղթանակի հերթական տարեդարձի միջոցառումներին, որտեղ պնդեց, որ Ղարաբաղի հայերը պետք է անմիջական մասնակցություն ունենան հակամարտության կարգավորման բանակցություններին: Բրիտանացի փորձագետի մեկնությամբ՝ Փաշինյանի կոշտ դիրքորոշումը կարող է ներքին քաղաքականության մաս համարվել․ ակնհայտորեն նա անհրաժեշտություն է զգացել հաստատելու իր հանձնառությունը ազգային անվտանգությանը, երբ Ղարաբաղի հայերին հավաստիացրել է, որ կպաշտպանի նրանց: «Փաշինյանը, հավանաբար, անկեղծ է, Հայաստանում շատերն են կարծում, որ փոխզիջման չպետք է գնալ, 2016 թվականի հարցազրույցներից մեկում Փաշինյանն ասել էր, թե Ադրբեջանին վերադարձնելու տարածքներ չկան»-, հիշեցնում է դը Վալը՝ անդրադառնալով Փաշինյանի դիրքորոշման հնարավոր վտանգներին: «Այստեղ վտանգն այն է, որ եթե Հայաստանի առաջնորդը բացահայտորեն հայտարարում է Ղարաբաղի ինքնակառավարման մասին և ասում, որ 1993-94թթ. հայկական զորքերի կողմից Ղարաբաղի հարակից գրավված ադրբեջանական տարածքները չեն վերադարձվելու, ապա Բաքվի հետ բանակցությունների համար ոչինչ չի մնում, և երկու կողմերը վերադառնում են պատերազմի ճանապարհ»,- գրում է փորձագետը, հիշեցնելով, որ մինչև հիմա հրադադարի խախտման դեպքերը շարունակվում են, «իսկ 2016-ի չորսօրյա պատերազմը, որը 200 կյանք խլեց, մռայլ հիշողություն է, թե որքան թանկ կարող է նստել ռազմական գործողությունների վերսկսումը»: Թոմ դը Վալը նշում է, որ հակամարտությունը հեռվից դիտարկողների համար աշխատունակ խաղաղ համաձայնության ուրվագծերը բավականին հստակ են: «Այստեղ երկու հիմնական տարր կա՝ Ադրբեջանը ճանաչում է Ղարաբաղի հայերի ինքնակառավարվելու իրավունքը: Հայկական կողմը վերադարձնում է Ղարաբաղի շրջակա տարածքները՝ բացառությամբ Հայաստանի հետ կապող ցամաքային միջանցքի»: Թոմ դը Վալը նշում է, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը, մնալով երկիմաստ, կողմերին թույլ կտա համաձայնության հասնել ուրիշ հարցերում: Նա նշում է նաև, թե Հայաստանի նոր իշխանությունների հանրային լեգիտիմությունը փոխում է իրավիճակը: Փորձագետը ճիշտ է գնահատում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ցուցաբերած «զսպվածությունը», ով «ընդունակ է ռազմաշունչ հռետորաբանության, բայց մինչև հիմա իրեն հանդարտ է պահում»: Սակայն հարցական է, թե Ադրբեջանի նախագահը որքան երկար կպահի լռելու խոստումը: Հայաստանում եթե ձգձգվող նախընտրական գործընթաց լինի, Փաշինյանը և նրա թիմը չեն ցանկանա հաշտվողական տոնով հանդես գալ, որպեսզի հարցականի տակ չդնեն իրենց հայրենասիրությունը, գրում է դը Վալը, հնարավոր համարելով, որ հայկական կողմում հակամարտության հանդեպ նոր՝ համախմբած քաղաքականության ձևավորումը կարող է շատ ամիսներ տևել: «Մահացող խաղաղ գործընթացը վերակենդանացման կարիք ունի, բայց Հայաստանի նոր առաջնորդները պետք է զգույշ լինեն, թե ինչպես օգտագործեն փողոցում ստացած իրենց լեգիտիմությունը: Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը նուրբ կառուցվածք է, դրա փլուզումը միայն մեկ ճանապարհ ցույց կտա՝ նոր հակամարտության ճանապարհը»,- եզրափակում է բրիտանացի փորձագետը: Թամար Բագրատունի

դիտվել է 41 անգամ
Լրահոս
Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու գործառույթը Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. Ժողովուրդ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video) Նիկո՛լ, դու հարցեր տալու իրավունք չունես․ կա մի մեղավոր, և այդ մեկը դու ես․ Շարմազանով (video) #ՀԻՄԱ․ Ռուսաստանը խիստ գաղտնի ավիաչվերթ է կատարել․ Փաշինյանն իր վերջին շանսը կորցրեց․ Շաքարյանց (video) Պաշտպանը միջնորդեց վերացնել Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը Փաշինյանը պիտի «матушка земля»–ն երգի ու Պուտինը կների․ Սամվել Կարապետյան (video) Զենքը դրել են գլխին․․․ Նիկոլը աշխատավարձերի բարձրացումով մեծ խնդիր լուծեց․ Իշխանյան (video) Գագիկ Ծառուկյանին ՔԿՀ-ից կրկին տեղափոխել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության Հրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերել ՄԻԵԴ-ը մերժել է Խաչատրյանի փաստաբանական թիմի կողմից ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու պահանջը Հիմարություն է․ ես եմ գնալու Մայր Աթոռ ու․․․ Սամվել Կարապետյանի կոշտ խոսքը (video) Լիովին համամիտ եմ Մելիքյանի հետ՝ որոշ ֆուտբոլիստներից հիասթափվելու հարցում. Յուրա Մովսիսյան «Ուրսուլայի ձագ Նիկոլը մեռելի քելեխ ուտող ա» (video) «Նիկո՛լ, հերիք է թոշակառուներին սովի մատնես ու քերթես»․ Ռուզաննա Ստեփանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am