Պրանկերներ Վովան և Լեքսուսը, կատակ են խաղացել Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Բորիս Ջոնսոնի գլխին՝ զանգահարելով նրան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից:
Նրանք Ջոնսոնի հետ քննարկել են Ռուսաստանի մասնակցությունը ՌԴ ԳՀՎ նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման, լրագրող Քսենիա Սոբչակի լոնդոնյան այցի, Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերություններին վերաբերող հարցեր:
Նրանք համացանց են դրել 18-րոպեանոց խոսակցության ձայնագրությունը, որի ընթացքում ռուսերեն առոգանությամբ անգլերեն խոսացող Ստոլյարովը ՀՀ վարչապետի անունից խորհուրդ է հարցնում Ջոնսոնից, թե ինչպես բանակցի Պուտինի հետ։ «Ռուսներն ընկալում են միայն վճռականությունն ու կոշտությունը: Դրա համար դուք պետք է Պուտինին հստակ ներկայացնեք ձեր մտադրությունները, նաև այն, թե ինչպիսինն եք տեսնում Հայաստանի ապագան: Սակայն, դուք պետք է նշեք, որ դա նրա հետաքրքրությունների համար սպառնալիք չի ներկայացնում և նա դրա համար նյարդայնանալու կարիք չունի», - հայտարարել է Ջոնսոնը:
Փետրվարի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը
Փետրվարի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը