CNN-ի հաղորդավար Էնթոնի Բուրդենի «Parts Unknown» հաղորդաշարի հերթական թողարկումը նվիրված է Հայաստանին: Այս մասին հաղորդում է Eater.com-ը:
«Բուրդենն իր որոշ թողարկումներ լրացնում է խոհարարական արվեստով, սակայն Հայաստանի մասին իր թողարկումն այլ է: Իր պատմությունը նա չի մոռանում լրացնել խաշի, ղափամայի և այլ ուտեստների համ ու հոտով: Այդուհանդերձ, նա կանգ է առնում այդ երկրի բարդ պատմության վրա:Հայաստանը դա միայն Ազնավուրն ու Ցեղասպանությունը չեն: Այստեղ ես համտեսեցի ամենահամեղ ուտեստները՝ գառան միս Երևանի ռեստորաններից մեկում և խաշ՝ Դիլիջանի տներից մեկում»,- գրում է պարբերականը:
Թղթակցին ուղեկցել է Սերժ Թանկյանը՝ աշխարհահռչակ System of a Down ռոք խմբի մեներգիչը: Պարբերականը նշում է, որ Թանկյանի, ինչպես և շատ հայերի նախնիները, լքել են հայրենիքը Ցեղասպանության տարիներին:
Բուրդենն ու Թանկյանը Դիլիջանում երթևեկել են «Волга» մակնիշի սովետական մեքենայով: Երևանում նա լսել է նաև պատմություններ խորհրդային ժամանակաշրջանի կյանքի մասին:
Բուրդենը եղել է նաև Արցախում: Արցախից վերադառնալուց հետո Բուրդենն իմացել է, որ իրեն «Persona non grata» են ճանաչել Ադրբեջանում:
Փետրվարի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը
Փետրվարի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը