Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն խոստացել է ուսումնասիրել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Այդ մասին պետքարտուղարն ասել է ԱՄՆ-ի Կոնգրեսում անցած լսումների ընթացքում՝ պատասխանելով Ռոդ Այլանդ նահանգի կոնգրեսական Դեյվիդ Սիսիլինիին. «Որպես պետքարտուղար, դուք անելո՞ւ եք այն, ինչ չեն արել բազմաթիվ նախկին պետքարտուղարներ՝ ճանաչել Ցեղասպանությունը, որն իրականացվել է Օսմանյան կայսրության կողմից ազգությամբ հայ քաղաքացիների նկատմամբ՝ Առաջին աշխարհամարտի ընթացքում: Այո՞, թե՝ ո՛չ»: «Չեմ կարող պատասխանել: Պատասխանը չգիտեմ: Ես կուսումնասիրեմ այդ հարցը»,- ասել է պետքարտուղարը: Լսումների ընթացքում մեկ այլ կոնգրեսական, Կալիֆորնիան ներկայացնող Բրադ Շերմանն ընդգծել է, որ ԱՄՆ-ի վարչակազմը պետք է կանխի Թուրքիային ամերիկյան հզոր F-35 կործանիչ-ռմբակոծիչների վաճառքը: Դրանք ահաբեկիչների դեմ պայքարելու զենք չեն, ընդգծել է կոնգրեսականը: Անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը և այդ կապակցությամբ նախատեսվող նոր օրինագծի քննարկմանը՝ Բրադ Շերմանն ասել է. «Հույս ունեմ, Պետքարտուղարությունն առնվազն չեզոքություն կդրսևորի, երբ, ինչպես նախատեսվում է, Կոնգրեսը որոշում կայացնի, նախորդ դարի սկզբին Օսմանյան կայսրության միլիոնավոր զոհերի՝ հայերի, հույների, ասորիների, խալդիների և սիրիակների հիշատակի վերաբերյալ»:
«Ամերիկայի ձայն»:
Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը
Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը