Փաշինյանի թիմի բացառիկ «տաղանդը»

Նիկոլ Փաշինյանի նշանակած նախարարներն ընդամենը երկու շաբաթ է, որ իշխանություն ու պատասխանատվություն են ստանձնել, սակայն հերթով չեն դադարում զարմացնել մարդկանց: Հանուն արդարության փաստենք, որ թիմն ամբողջությամբ զարմացնելու հարցում բացառիկ տաղանդով է օժտված։ Նրանք այնպես սահուն ու հիմնավոր են հետ կանգնում նախկին խոսքերից ու գործողություններից, որ քիչ է մնում քեզ մեղադրես նախկինում սույն գործչին լսելու, հավատալու ու վստահելու հարցում։ Վարչապետ ընտրվելու օրերին Նիկոլ Փաշինյանն էր համոզում, որ մեզ պետք է եւ շատ է պետք ԵԱՏՄ միությունը, Ռուսաստանի հետ եղբայրական հարաբերությունները, բայց ընդդիմադիր գործչի կարգավիճակում նա անխնա քննադատում էր, բացի դրանից ԵԱՏՄ-ից դուրս գալու նախագիծ էին խմբակցությամբ ներկայացրել։ Վերջին երկու օրերին «հրաժարումի» հերթը աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Մանե Թանդիլյանին է: Այս տիկինը, հավանաբար, ինչ-որ տեղ լսել է, թե ինչ բան է հեղափոխությունը: Թանդիլյանը ժամանակին «Դեմ եմ պարտադիրին» նախաձեռնության ակտիվիստներից էր, ակտիվորեն պայքարում էր պարտադիր կուտակայինի չեղարկման համար: Եթե ավելի անկեղծ ասենք, մարդիկ Թանդիլյանի անունն առաջին անգամ լսեցին հենց այդ օրերին, նա բողոքի ակցիաների ակտիվ մասնակիցներից էր, ինչից հետո մուտք գործեց քաղաքականություն՝ սկզբում պատգամավորի կարգավիճակում, հիմա նա արդեն նախարար է։ Երբ Մանե Թանդիլյանը նշանակվեց նախարարի պաշտոնում, բոլորը ակնկալում էին, որ նա առաջին կարգադրությամբ չեղարկելու է կուտակայինի որոշումը։ Նա ինքն էլ սկզբում խոստացավ, որ պաշտոնավարման առաջին իսկ օրը զբաղվելու է այդ հարցով։ Սակայն օրեր հետո խոսեց պարտադիր կենսաթոշակային համակարգի մասին, ոչ միայն դեմ չարտահայտվեց, այլ ասաց, որ այնպես պետք է անենք, որ պետությունը վնաս չկրի, և կողմ է նրան, որ այս տարվա հուլիսի 1-ից 1976 թվականից հետո ծնված բոլոր ՀՀ քաղաքացիների համար կուտակային համակարգը գործի։ Երբ Թանդիլյանի հայտարարության առնչությամբ մեծ աղմուկ բարձրացավ ու բոլորը նրան հիշեցրեցին ընդդիմադիր ակտիվիստի կարգավիճակում արված հայտարարությունները, Թանդիլյանը հանդես եկավ լրացուցիչ պարզաբանությամբ։ Նա երկար-բարակ «պարզաբանում» է, որ իրականում կուտակային կենսաթոշակը չի վերանում, և որ լրագրողներն իրեն ճիշտ չեն հասկացել, որ գոյություն ունի պարտադիր եւ կամավոր սկզբունք․«Կուտակային համակարգը պետք է Հայաստանին, ամենեւին չի նշանակում կողմ լինել պարտադիրին։ Կարելի է, իհարկե, մեկնաբանել եւ անել ենթադրություններ, բայց լավ կլինի դա չվերագրել ինձ». խորհուրդ է տալիս նա ու իր առաջին ոչ հստակ հայտարարության հետ կապված էլ արդարանում․«Ինչո՞ւ այդ դեպքում չանել հստակ հայտարարություններ , որոնք տեղիք չեն տա ենթադրությունների... Շատ պարզ պատճառով. հարգելի քաղաքացիներ, որովհետեւ իմ արտահայտած յուրաքանչյուր միտք այլեւս գործադիր մարմնի դիրքորոշում է, կառավարության մոտեցում է, որտեղ աշխատում եմ ոչ միայն ես։ Ավելին, սա ազատության ավելի մեծ տարածք ունեցող պատգամավորի կամ տեսակետ ունեցող ակտիվ քաղաքացու կարծիք չէ, որն ամենայն հարգանքով բոլորի նկատմամբ, չունի այն գինը եւ ազդեցության աստիճանը, ինչը որ ունի գործադիր մարմնի անդամի կողմից արված հայտարարությունը։ Միգուցե ես ավելի պատասխանատու եմ վերաբերվում, քան պետք է, բայց այո՛, ես պատասխանատվության բարձր զգացում ունեմ, եւ անգամ եթե դրա արդյունքում անհիմն թիրախավորվեմ, ապա պատրաստ եմ այդ գինը վճարել»։ Ստացվում է, որ ընդդիմադիր գործիչ լինելը այլ գաղափարախոսություն ու հայացքներ են ենթադրում, իշխանական լինելն՝ այլ, հարց է առաջանում՝ այդ դեպքում ինչու էիք քննադատում նախորդ իշխանություններին, մի՞թե հիմա դուք նույն տեսակետը առաջ չեք տանում, ինչը նախկինում նրանք։ Անի Սահակյան

դիտվել է 77 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am