ՀՀԿ-ն հասկացել է՝ այլ ճանապարհ չունի

Իշխանափոխությունից հետո Ազգային ժողովում մթնոլորտ է փոխվել,  իշխանափոխությունից բացի կարծես հեղափոխություն է եղել՝ մտքի, վերաբերմունքի, մոտեցումների, պահվածքի: Հանրապետական  ռմբարկուներ Արմեն Աշոտյանը, Էդուարդ Շարմազանովը, Սամվել Ֆարմանյանը այլեւս չունեն նախկին էնտուզիազմը, նրանք հեզ են, նազիկ կառավարությանը քննադատելիս: Խորհրդարանում մեծամասնություն ունեցող ՀՀԿ-ականները, որոնք ճակատագրի բերում դարձել են ընդդիմադիր,զրկվել են ազդեցիկ լծակներից, բոլորից լավ են հասկանում, թե ինչ թանկ կարող է արժենալ ցանկացած կոշտ մոտեցում, ելույթ, հայտարարություն: Որ հաշված ժամերի ընթացքում իրենց սեղաններին կհայտնվի կոմպրոմատների հաստափոր հատորներ ու ՀՀԿ-ն միանգամից ու տեղում կանցնի պատմության գիրկը: Նրանք ընտրել են քաղաքակիրթ ճանապարհը՝ կառավարությանը քննադատել առանձնակի զգուշավորությամբ, ցույց տալ նրա իրական դեմքը, քան հայտարարում էին մինչ իշխանություն վերցնելը, բայց փաստարկված: ՀՀԿ-ն այլ ճանապարհ չունի, քան մինչեւ արտահերթ ընտրությունները գիտակից խավի մոտ մտքի հեղափոխություն անելը ու ցույց տալը, որ նորերը իրենցից լավը չեն, այլ ճիշտ հակառակը: ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը իր ելույթը սկսեց սիրո եւ համերաշխության հեղափոխության մթնոլորտի մասին հիշեցումից ու ասաց, որ որոշ խնդիրներ է տեսնում սահմանադրականության հետ կապված. «Ինձ համար մտահոգիչ է, երբ երկրի գործադիր իշխանության ղեկավարը հայտնում է, որ երբ ինքը հորդորի տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին հրաժարական տալ, նրանք պետք է հրաժարական տան: Ակնհայտորեն Սահմանադրության հետ կապված խնդիր է: Ինձ մտահոգում է, երբ ԿԳ նորանշանակ նախարարը իր աշխատասենյակից զբաղվում է կուսակցական գործունեությամբ՝ հորդորելով մարդկանց դուրս գալ կուսակցությունից, ուղղորդելով, ձեւակերպելով քաղաքական կոնսուլտացիաներ եւ քաղաքական ուղղորդումներ իրականացնել: Կարծում եմ, այն մարդիկ, ովքեր դարձել են ՀՀԿ անդամ, գիտեն ինչպես դուրս գալ մեր կուսակցությունից, եթե այդպիսի ցանկություն ունեն եւ գիտեն ինչպես մտնել մեր կուսակցություն»: Աշոտյանն ասաց, որ ինքը մտահոգություն ունի նաեւ այլակարծության եւ բազմակարծության անհանդուրժողականության հետ կապված, նա վստահ է՝ այդ մտահոգությունը նաեւ կիսում են հարյուրավոր օգտատերեր, որոնք հանդգնում են քննադատական խոսք ասել նոր ձեւավորված իշխանությունների հասցեին: «Սահմանադրականության խնդիր եմ տեսնում, երբ նոր վարչապետը հորդորում է նախկին նախարարին հրապարակավ կարծիքներ չհայտնել, օրինակ, սոցցանցերում»: Աշոտյանը հերթով թվարկեց Սահմանադրության այն հոդվածները, որոնք, ըստ նրա, խախտել են նոր իշխանությունները: Վերջում հորդորեց քաղաքացիներին, որ եթե Փաշինյանի իշխանության կողմից քաղաքական հետապնդումների արժանանան՝ դիմեն իրեն՝ որպես ԱԺ պատգամավորի՝ անկախ քաղաքական հայացքներից: Սամվել Ֆարմանյանը հիշեցնելով ու արձանագրելով, թե ինչպես Փաշինյանը հրաժարվեց նախկինում ունեցած տեսակետներից, կամ Ֆարմանյանի խոսքով՝ սրբագրեց իր նախկին դատողությունները, սակայն ըստ ՀՀԿ-ականի՝ փոփոխված մտքերն ու դիրքորոշումը հաստատուն քայլերով ու մտածված որոշումներով ամրապնդման կարիք ունեն, հակառակ դեպքում անգամ փոփոխված տեսակետը վստահություն չի ներշնչի, այլ էլ ավելի մեծ թեթեւամտություն կհաղորդի վերանայված դիրքորոշմանը. «Քաղաքականության մեջ մանրուքներ չկան, ամենափոքր քայլը եւս քայլ է՝ իրեն բնորոշ խորհրդանշական բովանդակությամբ: Կադրային նշանակումները եւս քայլեր են, որոնք քաղաքականության մեջ նաեւ խորհրդանշորեն եւ այլաբանորեն են ընկալվում: Անուշադրության մատնել խորհրդանիշներով տարածվող ազդակները, անմտություն է: Քայլերը պիտի գան ամրապնդելու փոփոխված խոսքը, դրա այլընտրանքը թեթեւամիտ խաբկանքն է, ինչը պետական քաղաքականության պարագայում ոչ այլ ինչ է, եթե ոչ աղետաբեր պատրանք»: Նույն ոճում ելույթ ունեցավ նաեւ Շարմազանովը: Դրա փոխարեն այսօրվա կառավարությանը մաս կազմող Ծառուկյան խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն այնպես էր գրոհել կառավարության վրա, կարծես ոչ թե իրենք, այլ ՀՀԿ-ականներն են Նիկոլ Փաշինյանի կառավարությունում պորտֆելներ վերցրել: Նա ասաց, որ գյուղացիական վարկերն անմրցունակ են ու գյուղացիները չեն կարողանալու այն մարել,ուրեմն պետք է համաներում հայտարարել: Ասաց, որ ՀՀ ներքին մշակման հողերի շուրջ 60 տոկոսն անգործության է մատնված ոռոգման և բարձր վարկային տոկոսադրույքների պատճառով։Վերջում հիշեցրեց ու ակնարկեց այն, որ այ եթե իրենք 50+1 ստանան ու կյանքի կոչեն 15 կետերը, ապա նշված խնդիրները կլուծվեն արագ. ««Ծառուկյան դաշինքի» կողմից դեռևս նախընտրական ծրագրում առաջարկված կետերի մեջ այդ մասով ևս հստակ լուծումներ են առաջարկվել, մասնավորապես, 1 հեկտար ոռոգման ջրի համար այնպիսի մրցունակ գին սահմանել, որպեսզի գյուղացին կարողանա իր տնտեսությունը զարգացնել, ոչ թե գնալ կործանման», - եզրափակեց խոսքը պատգամավորը՞ Անի Սահակյան

դիտվել է 59 անգամ
Լրահոս
Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am