ԱԺ-ում այսօր Գլխավոր դատախազության հաշվետվության ներկայացման քննարկմանը Ելք խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն իր ելույթում հայտարարեց, որ Արթուր Դավթյանի պատասխանը քաղբանտարկյալների մասին ապշեցրել էր նաև իրեն: «Դուք ավելի եք բարդացնում ձեր՝ առանց այն էլ բարդ վիճակը: Հարցին ի պատասխան՝ ասում եք, փաստորեն, այն պաշտոնյաներն են մեղավոր, որոնք այսօր չկան, որոնց պատճառով անձինք քաղաքական հետապնդման են արժանացել ձեր կողմից: Այսինքն, ասում եք՝ այդ պաշտոնյաները չկան, իրավիճակ է փոխվել, այդ մարդկանց կարող ենք բաց թողնել: Պաշտոնյաներն էին մեղավոր էլի, որ այդ մարդկանց քրեական հետապնդման եք ենթարկել»:
Սակայն Արթուր Դավթյանը Մարուքյանին մեղադրեց իր խոսքերը նենգափոխելու մեջ. «Այս իրադրությունների փոփոխման արդյունքում նվազելու շանսեր ունի վտանգավորությունը, բայց հանրությունը պետք է երաշխիք ունենա, որ այն անձը, որը դատական նիստերի դահլիճում դեռեւս սպառնում է, երբ փոխվի խափանման միջոցը, մենք դրսում չենք ունենա նույն այդ արարքի իրացումը»:
Այնուհետև անդրադառնալով քաղբանտարկյալների հարցին Էդմոն Մարուքյանը նշեց. «Մենք պատրաստ ենք մեր լուման ունենալ, որ քաղբանտարկյալների վերաբերյալ ԵԽԽՎ չափանիշները քննարկվեն ու խնդիրներին լուծում տրվեն եւ օր առաջ այդ մարդկանց ազատություն տանք»։
Նա նաեւ հարցրեց Փաշինյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու համար ԱԺ-ին ներկայացրած միջնորդության մասին. «Դուք քաղաքական հետապնդում եք իրականացրել, եւ քաղաքական իրողության փոփոխությամբ էլ դադարեցրել եք: Դուք ինքներդ ձեզ մեղադրել եք քաղաքական հետապնդում իրականացնելու մեջ, հիմա ո՞նց անենք, ի՞նչ է լինելու ձեր վիճակը, մենք ո՞նց ենք շարունակելու աշխատել ձեր հետ»:
Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը
Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը