Ռուսաստանը անընդհատ փորձում է ինքնահաստատվել. Արա Պապյան
«Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը ,Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում,անդրադառնալով Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններին՝ նշեց. «Ռուսաստանը անընդհատ փորձում է հակադրվելով իր ինքնությունը հաստատել, դա փոքր երեխաների մոտ է լինում: Փոքր երեխան ինչպե՞ս է հաստատվում, առաջին հերթին հակադրվելով: Ասում ես այս բանն արա, ասում է չէ, ես հակառակը պետք է անեմ:Սերժ Սարգսյանի մոսկովյան աշխատանքային այցը պայմանավորված էր տարածաշրջանում տեղի ունեցող աշխարհաքաղաքական իրադրություններով»,- նշեց նա և հավելեց,որ ռուս-թուրքական ճակատամարտային բախում չի լինի, սակայն բախում լինելու դեպքում Հայաստանը դրանից խուսափել չի կարող, լինելու է առաջնագծում: «Ցավոք սրտի, թե բարեբախտաբար արդյունքից կախում ունի: Չենք կարող, մենք առաջնագծում ենք, մենք ունենք ռուսական ռազմաբազա, ունենք փոխադարձ օգնության եւ համաձայնության պայմանագրեր, այն ժամանակ երբ նման պայմանագրեր էինք ստորագրում, ռազմաբազա էինք տեղադրում, պետք է հասկանայինք, որ նման իրավիճակ կարող է լինել»,- ասաց նա: Արա Պապյանի խոսքերով՝ գրեթե որեւէ մեկը բացի Հայաստանից, Ռուսաստանին չպաշտպանեց: Նա նաեւ չի կիսում այն տեսակետը, որ եթե չեզոք մնանք, կկարողանանք խուսափել այդ բախումից:
