Ալեն Սիմոնյանը պատգամավորի մանդատից հրա­ժարվել է հեռահար նպատակով

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կարծես թե արդեն ուրվագծվում է, որ թավշյա հեղափոխության շրջա­նակներում առաջիկայում իր պաշտո­նին հրաժեշտ կտա նաև Երևանի քա­ղաքապետ Տարոն Մարգարյանը: Բանն այն է, որ երեկ ԱԺ «Ելք» խմ­բակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը վայր դրեց պատգամավորա­կան մանդատը: Նա ասել է, որ շարու­նակելու է աշխատել Երևանի ավագանիում: Ակնհայտ է, որ Սիմոնյանը պատգամավորական մանդատից հրա­ժարվել է ոչ այնքան ավագանիում աշ­խատելու, այլ շատ ավելի հեռահար նպատակով, Մարգարյանի հրաժարա­կանից հետո զբաղեցնել քաղաքապետի պաշտոնը: Ի դեպ, Սիմոնյանը երեկ լրագրողների հետ զրույցում ևս չէր բացառել այդ հնարավորությունը: «Ես որևէ հավակնությունների մասին չեմ կարող ասել, ես կարող եմ ասել, որ ժամանակին, երբ «Ելքը» մասնակցել է Երևանի ավագանու ընտրություննե­րին, ես եղել եմ քաղաքապետի թեկ­նածուներից մեկը, և, այո, եթե կու­սակցությունը որոշի նման պատաս­խանատվություն ինձ վրա դնել, ես մի­գուցե համաձայնեմ»,- ասել էր նա: Նա նաև տրամաբանական էր համա­րել, որ այս ֆոնին Տարոն Մարգարյանը ևս պետք է հրաժարական տա: Նշենք, որ խոսելով Տարոն Մարգար­յանի հրաժարականի մասին՝ վարչա­պետ Նիկոլ Փաշինյանն էլ ասել էր, «Երբ ես նման հորդոր հնչեցնեմ, Տա­րոն Մարգարյանը կհետևի այդ հորդո­րին»: Իսկ ավելի վաղ Փաշինյանը պն­դել էր, որ Մարգարյանն «ընտրակաշառքով է ընտրվել»: Մինչ այդ նկատենք՝ Ալեն Սիմոնյանի մանդատը վայր դնելուց հետո հե­տաքրքիր պատկեր է ստեղծվում թիվ 4 ընտրատարածքում: Նա հենց այս ընտրատարածքից դարձավ պատգա­մավոր՝ որպես վարկանիշային թեկ­նածու հաջորդելով Նիկոլ Փաշինյանին: Այժմ Ալեն Սիմոնյանին հաջոր­դում են անձինք, ովքեր այս պահին պաշտոններ են զբաղեցնում՝ Էդուարդ Աղաջանյան (վարչապետի աշխատակազմի ղեկավար), Տիգրան Ավինյան (փոխվարչապետ)»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 1 անգամ
Լրահոս
Նոր մանրամասներ՝ Վանաձորում պայմանագրային զինծառայողի մասնակցությամբ միջադեպից Ադրբեջանը պատրաստ է համագործակցել ՀՀ-ի հետ անհետ կորած անձանց խնդրի լուծման հարցում․ Շարաֆատ Հասանով Աստված չի խոստացել, որ մարդը երբեք չի տառապելու, նա խոստացել է, որ երբեք մենակ չի թողնելու տառապող մարդուն. Իսահակ Սրբազան Խոշոր ջրանջատումներ Երևանում Ջերմուկի առողջարաններից մեկում 14-ամյա աղջիկ է հանկարծամահ եղել Մեյմունի նման էն զնաչոկը կպցրել ա․ սարսափելի թուրքամետ ա․ Հարցում (video) ՀՐԱՏԱՊ․ Հայաստանում երկու վտանգավոր բան է տեղի ունեցել․ Արթուր Միքայելյան (video) Նիկո՛լ, գիտե՞ս՝ ինչու չդիմացար Արմեն Աշոտյանին, որովհետև․․․ (video) Ակնհայտ է՝ վերևից ՍԴ-ին հանձնարարություն է իջեցվել՝ շարժվել գործող կառավարչի քաղաքական որոշումներով Իրավապահ համակարգում այս օրերին փաստացի կարճատև դադար է հայտարարված. «Ժողովուրդ» Մարզպետներից ովքեր հրաժեշտ կտան իրենց պաշտոններին. «Հրապարակ» Նաթանյահուի ձեռքերը թաթախված են ար*ան մեջ․ ի՞նչ էր նշանակում Ցեղասպանության ճանաչումը․ Սուրենյանց (video) Ում սիրտն ավելի մեծ է, քան իր վրա բոլոր սևեռվածների ուղեղները միասին վերցրած. Աշոտյան Բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Առաջիկա օրերին ԱՄՆ-ի հետ որևէ մակարդակով բանակցություններ չեն նախատեսվում․ Բաղայի Տարեսկզբից Հայաստան է այցելել Ադրբեջանի ավելի քան 40 և Թուրքիայի մի քանի հազար քաղաքացի Էլ ի՞նչն է արգելվելու, էլ ի՞նչն է համարվելու «պատերազմի սպառնալիք». «Փաստ» Պետք է թույլ չտա՛լ, որ ՍԴ-ն հայ ընտրողի կամքի վրա ոտքերը սրբի, ինչպես այսօր․ Խուդոյան (video) Վերանայվել են Ջալալ Հարությունյանի պահման պայմանները․ «Հրապարակ» Ընդդիմադիր դաշինքները կանգնած են դժվարին որոշման առաջ․ «Հրապարակ» Սամվել Կարապետյանի նախաձեռնությունը դառնում է հետընտրական շրջանի առանցքը. «Փաստ» Տապալված քննություն․ ՍԴ դատավորը խոսեց Նիկոլի բառապաշարով (video) Ի՞նչ էր փորձում կանխել իշխանությունը Գյումրիում. «Փաստ» ԲՀԿ-ի շուրջ համախմբում և ԿԸՀ նիստից հետո աճած աջակցություն. «Փաստ» Ամբողջ աշխարհում ահաբեկիչները ակտիվորեն հարմարվում են նոր տեխնոլոգիաներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am