«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Օրերս ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար նշանակված Դավիթ Սանասարյանը շարունակում է երկու տարի առաջ հարուցված քրեական գործով մեղադրյալի կարգավիճակում մնալ: Խոսքը «Սասնա ծռեր» խմբավորման կողմից ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման օրերին Սարի թաղում տեղի ունեցած բախումների կապակցությամբ հարուցված գործի մասին է:
Թեեւ Սանասարյանի խափանման միջոցը փոխվեց, ու նա կալանքից ազատ արձակվեց, սակայն քրեական հետապնդումը չի դադարեցվել` հակառակ այն բանի, որ հարուցված գործն ակնհայտ քաղաքական ենթատեքստ ուներ: Փաստաբան Հովիկ Արսենյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տեղեկացրել է, որ այս գործով տեւական ժամանակ է` որեւէ քննչական գործողություն չի կատարվում, բայց եւ այն չի կարճվում: «Այդպես չի լինում, յուրաքանչյուր երկու ամիսը մեկ նախաքննության ժամկետ է երկարացվել, ինչի՞ հաշվին եք երկարացրել, ինչո՞ւ է այդպես: Սա ուղղակիորեն հաստատում է, որ այն ժամանակվա իշխող կուսակցության կողմից քաղաքական պատվեր է կատարվել»,- ասաց նա:
Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը
Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը