Շահեն Հարությունյան. «Հայրս ամեն ինչ կանի, որ դուրս չգա բանտից»

«Շանթ Հարությունյան և ընկերներ» գործով շուրջ մեկ տասնյակ դատապարտվածներն արդեն ազատության մեջ են, բացառությամբ՝ «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի: Շանթ Հարությունյանի պատժի ժամկետը լրանում է հաջորդ տարվա նոյեմբերի 5-ին: «Հայրս էլ, ես էլ վստահ ենք, որ օրինական պետություն, օրինական դատական համակարգ ունենալու պարագայում հայրս արդարացվելու է, - մեզ հետ զրույցում ասաց Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, իսկ եթե, այնուամենայնիվ, համաներում լինի, շարունակում է, - հայրս ամեն ինչ կանի, որ դուրս չգա բանտից: Այո՛, դա նրա սկզբունքներից է: Արդեն նրա 4-րդ կալանավորումն է՝ սկսած 19 տարեկանից խորհրդային բանտերից սկսած այլախոհական պայքարի համար: Ասում է՝ կամ կազատվեմ արդարացմամբ կամ կնստեմ, ինչքան պետք է»: Սակայն որևէ անգամ Շանթ Հարությունյանը այդպես էլ դեռ չի հասել արդարացման: Շանթ Հարությունյանը կարող էր դեռևս 2015-ից պայմանական վաղաժամկետ ազատվել, սակայն հրաժարվել է դատարան բողոքարկել: «Հորս առաջարկում են, բայց տարիներ շարունակ մերժում է, քանի որ նա, ինչպես և մենք վստահ ենք, որ նա չի կատարել որևէ հանցագործություն, որի համար պետք է բանտարկվի, դատապարտվի, դրանից հետո էլ համաներմամբ կամ վաղաժամկետ ազատմամբ դուրս գա»: Շահենն ասում է, որ կան բազմաթիվ փաստեր, որոնք վկայում են. «Այս գործը Սերժ Սարգսյանի հրահանգով էր, եթե ոչ ավելի բարձր ատյաններից: Դա պարզորոշ արտահայտվեց, երբ Սերժ Սարգսյանը ԱՄՆ-ում՝ Կոլումբիայի համալսարանում, խախտելով անմեղության կանխավարկածը, հայտարարեց, որ Շանթ Հարությունյանն ու ընկերնները հանցագործություն են կատարել: Սերժ Սարգսյանը զարմացավ՝ արդյոք «խուլիգաններին» Ամերիկայում քաղբանտարկյալ են համարում, թե ոչ: Սակայն դեռ դատավճիռ չկար: Ու մենք գիտենք, որ Հայաստանում չկա անկախ դատական համակարգ, որը կարողանար անտեսել Սերժ Սարգսյանի հայտարարությունը և ինքնուրույն արդար դատավճիռ կայացներ»: Շահեն Հարությունյանը հիշեց 2008-ի մարտի 1-ի իրադարձություններին հետևած հայտնի «7-ի գործով» դատավարությունը, երբ Շանթը դարձյալ դատապարտվել էր, հետո՝ 2011-ին համաներում եղավ, բոլորը ազատվեցին, «իսկ հայրս չընդունեց համաներումը, նրան տարան հոգեբուժարան իր կամքին հակառակ: Գրեցին, որ առողջ է, սակայն մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ եղել է աֆեկտի տակ: Եվ ազատ արձակեցին կրկին իր կամքին հակառակ»: Շահեն Հարությունյանն այս ամսվա սկզբին է հանդիպել հորը՝ Շանթ Հարությունյանին. «Հայրս միշտ մարտական ու հեղափոխական է տրամադրված: Բնականաբար յուրաքանչյուր բանական մարդ ոգևորվում է, որ հնարավորություն է բացվում Հայաստանում դրական փոփոխություններ իրականացնելու համար»: Այն, որ քաղբանտարկյալների ազատումը պետք է լինի օրինական լուծումներով, Շահենը համաձայն է. «Ես ինքս հարց չեմ բարձրացրել, օրինակ, իմ հորը ազատել անօրինական միջոցներով, քանի որ ինքս պայքարում եմ օրինականության համար»: Մանրամասները՝ Hetq.am-ում:

դիտվել է 790 անգամ
Լրահոս
«Փաշինյանի բերած նոր աղետից մեր ամբողջ հասարակությունը ոռնալու է»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ռեժիմի գործողության ժամկետը Կրեմլը հաստատել է Յուրա Մովսիսյանը նշել է, թե ինչ պետք է անի Հայաստանի հավաքականը ԱԱ-ում հայտնվելու համար Մահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը Զինված հարձակում` Գերմանիայում. կասկածյալը ազգությամբ թուրք է Որպես անհետ կորած որոնվում է 34-ամյա Վահագ Մարտիրոսյանը #ՀԻՄԱ․ Ռուսաստան գնալուց առաջ Փաշինյանը վերջին քայլերն է անում․ հարցեր են դնելու․ Արթուր Մարտիրոսյան (video) ՔՊ-ականները թքած ունե՞ն, թե․․․ Հովհաննես Խուդոյանը՝ ՍԴ-ի դիմաց (video) Մինչև տարվա վերջ Ռուսաստանը նոր սանկցիաներ կկիրառի. Հայաստանի վրա շատ ծանր է նստելու․ Բոզոյան (video) Փաշինյանը կժամանի Իրան Պուտինը ժամանակ է տվել Նիկոլին. ո՞րն է լինելու վերջնական որոշումը (video) Պուտինը ժամանակ է տվել Նիկոլին. ո՞րն է լինելու վերջնական որոշումը (video) 24-ամյա տղան բարձրությունից վայր է ընկել ու մահացել Հայաստանի և Ադրբեջանի միջև անհայտ կորած անձանց տվյալների բազա կստեղծվի Հեսա մի երկու անկլավ էլ կտա, երկրի ներսում կռիվ կլնի, մեր անմեղ երեխեքը կկոտորվեն․ Հարցում (video) #ՈՒՂԻՂ․ Նիկո՛լ, հոկտեմբեր-նոյեմբերին թվերն ենք հաշվելու․ լա՛վ հիշիր․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Փաշինյա՛ն, դու չե՛ս որոշելու․ այս հարցն ուրիշ տեղում է որոշվելու․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Իսրայելը նախազգուշացնում է Թուրքիային․ իրավիճակը լարվում է, եթե․․․ քաղաքագետ (video) 5000 զոհ տվեց՝ հետո ինչ անի․․․ քաղաքացիների կոշտ պատասխանները՝ Փաշինյանի հասցեին (video) #ՈՒՂԻՂ․ Ռուսաստանում որոշել են՝ ինչպես պատժել հենց Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (video) Պարզվել է Սուրենավան գյուղում ավտոմեքենայում առաջացած հրդեհի հետևանքով 4 մահացածների ինքնությունը Գազը կթանկանա, հացը կթանկանա․ խաբեբա են սրանք․ Հարցում (video) Բելգիայի խորհրդարանում բարձրացվել է Ավետիք Չալաբյանի կալանավորման և ՀՀ-ում ժողովրդավարության հարցը Բազմաշերտ հակասությունների սրման դաշտը տարածաշրջանում. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am