Օսիպյանը Վովա Գասպարյանի հետքերո՞վ, թե շոուի վերածելու հայրենիք չունենք

Մի քանի օր է լրատվամիջոցները հայտնում են ոստիկանական ակտիվ գործողությունների մասին՝ կադրային փոփոխություններից սկսած, գողականներին կարգի հրավիրելու զուգորդվող գործընթացին միանում է նորը, անպատժելիներին կարգի հրավիրելու գործողություններ են դեռեւս ցուցադրվում: Վերջին քսանյակում Հայաստանում անպատժելիներն իրենց կայուն դիքերն են ունեցել, նրանց ներվել է ամեն ինչ՝ բառի ամենալայն իմաստով, ինչն էլ դարձել է շղթայական անպատժելիության հիմք: Այդ ուրույն խավում առանցքային դեր է ունեցել նախկին ոստիկանապետի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանը՝ նույն ինքը՝ Վովայի Արշակը, որն, ըստ մամուլի տեղեկությունների, իր վրա էր վերցրել գողականների, քրեական տարրերի եւ այլ նման խնդիրներ ու ստվերային փոխոստիկանապետի լիազորություններ էր իրականացնում: Նրա անպարտությունից բնականաբար օգտվում էին մերձավորները, ու հատկապես փեսան՝ Մասիսի քաղաքապետն ու իր եղբայրը՝ Դավիթ եւ Գոռ Համբարձումյանները, որոնք թավշյա հեղափոխության ընթացքում, կարծես թե, իրենց վրա պարտականություն էին վերցրել ճնշել ցուցարարներին, բռնություն գործադրել նրանց նկատմամբ: Հիշենք դեպքերից մի քանիսը, որոնք տեղ են գտել մամուլում: Առաջինը Հերացի փողոցում էր, քայլարշավի առաջին իսկ օրերին, երբ քաղաքապետի եղբայրն իր հերոսակախմբի հետ իջավ մեքենայից ու հարձակվեց փողոցը փակած երիտասարդ աղջիկների ու տղաների վրա: Չնայած տեսագրություններում պարզ երեւում է բոլորի դեմքերը, սակայն իրավապահ մարմինները, կարծես թե, բավարար հիմքեր չէին գտնում եւ գործը կարճվեց: Սակայն օրերս Փաշինյանը հորդորեց կրկին զբաղվել այդ գործով՝ ասելով, որ այսուհետ չեն լինելու անպատժելի եւ արտոնյալ տարրեր: Ապրիլի 22-ին էլ Էրեբունիում, ըստ մամուլի, ցուցարարների վրա դիմակով հարձակվողները Վովայի Արշակի հրոսակախումբն էր, որոնց մեջ էին թե Արշակը, թե քաղաքապետ փեսան՝ Դավիթ Համբարձումյանը, թե նրա եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը, նրանց դեմեքերը ֆիքսել են լրատվամիջոցների տեսախցիկները: Նախօրեին ՀՀ ոստիկանությունը հայտարարություն էր տարածել, որտեղ նշել էր, որ մի շարք անձանց ինքնությունները պարզվել են, նրանք ներկայացվել են նախաքննական մարմնին: armtimes.com-ը ոստիկանությունից ճշտել էր՝ արդյոք Արշակ Հակոբյանը բերվածների թվում է՝ թե ոչ: Ոստիկանության տրամադրված տեղեկատվության հիման վրա Արշակ Հակոբյանը կանչվել է նախաքննական մարմին եւ հարցաքննվել: Արշակ Հակոբյանի եղբայրն էլ անցնում է Էրեբունիում անչափահասին մահակով ծեծելու դեպքով. նա այդ գործով կասկածյալ է: Սակայն այս խմբավորման ապրիլյան արշավանքները սրանով չեն ավարտվում: Ապրիլի 22-ին Արարատի մարզի Հովտաշատ գյուղում էլ խումբը՝ Գոռ Համբարձումյանի գլխավորությամբ հարձակվել էր ցուցարարների վրա, կրակել նրանց ուղղությամբ, արդյունքում մեկ մարդ հրազենային վիրավորում էր ստացել: Տեղի ունեցած դեպքով երեկ գիշերը խուզարկություն է կատարվել Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի հայրական տանը, որտեղ նաեւ նրա եղբայրը՝ Գոռ Համբարձումյանն է ապրում: Այս դեպքով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն, որը կատարվել է զենքի գործադրմամբ): Մայիսի 17 որոշում է կայացվել՝ Մասիս քաղաքի բնակչին՝ Ս.Կարապետյանին, ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, և հայտարարվել հետախուզում: Այսպիսով՝ ակնհայտ է, ոստիկանությունը ձեռքերը ծալած չի նստել, բայց անորոշ է՝ արդյոք այս անգամ էլ իրական մեղավորների փոխարեն ինչ-որ մարդիկ քավության նոխազ կդառնան, ինչպես եղել է սովորաբար: Եթե պարզվի, որ Վալերի Օսիպյանն էլ ոչ պակաս շոումեն է, քան Վովա Գասպարյանը եւ ոչ ավելին, ապա թավշյա հեղափոխության հաղթանակը նույն րոպեին եւ ամբողջությամբ ջուրը կընկնի, ու Հայաստանը կրկին ու մեծ թափով առնվազն մի քանի տասնյակ տարի հետ կընկնի: Անի Սահակյան

դիտվել է 57 անգամ
Լրահոս
Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու գործառույթը Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. Ժողովուրդ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video) Նիկո՛լ, դու հարցեր տալու իրավունք չունես․ կա մի մեղավոր, և այդ մեկը դու ես․ Շարմազանով (video) #ՀԻՄԱ․ Ռուսաստանը խիստ գաղտնի ավիաչվերթ է կատարել․ Փաշինյանն իր վերջին շանսը կորցրեց․ Շաքարյանց (video) Պաշտպանը միջնորդեց վերացնել Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը Փաշինյանը պիտի «матушка земля»–ն երգի ու Պուտինը կների․ Սամվել Կարապետյան (video) Զենքը դրել են գլխին․․․ Նիկոլը աշխատավարձերի բարձրացումով մեծ խնդիր լուծեց․ Իշխանյան (video) Գագիկ Ծառուկյանին ՔԿՀ-ից կրկին տեղափոխել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության Հրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերել ՄԻԵԴ-ը մերժել է Խաչատրյանի փաստաբանական թիմի կողմից ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու պահանջը Հիմարություն է․ ես եմ գնալու Մայր Աթոռ ու․․․ Սամվել Կարապետյանի կոշտ խոսքը (video) Լիովին համամիտ եմ Մելիքյանի հետ՝ որոշ ֆուտբոլիստներից հիասթափվելու հարցում. Յուրա Մովսիսյան «Ուրսուլայի ձագ Նիկոլը մեռելի քելեխ ուտող ա» (video) «Նիկո՛լ, հերիք է թոշակառուներին սովի մատնես ու քերթես»․ Ռուզաննա Ստեփանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am