Նոր պաշտոնանկություններ՝ Ոստիկանությունում. պաշտոնական
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով Լևոն Երանոսյանն ազատվել է ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի պաշտոնից։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի և 45-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի և 2-րդ մասի. Լևոն Երանոսյանին ազատել Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատարի պաշտոնից և Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում ծառայությունից»,– ասվում է ՀՀ նախագահի հրամանագրում: Արմեն Սարգսյանի մեկ այլ հրամանագրով Վարդան Եղիազարյանն ազատվել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և 2-րդ մասի. Վարդան Եղիազարյանին ազատել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից և Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում ծառայությունից»,– ասվում է ՀՀ նախագահի հրամանագրում:
