Ովքեր են Կ. Ուլնեցի փողոցում տեղի ունեցած անկարգությունների մասնակիցները (տեսանյութ)

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում ստացվել և վարույթ է ընդունվել Կ.Ուլնեցի փողոցում ապրիլի 21-ին տեղի ունեցած բռնությունների դեպքի առթիվ ոստիկանությունում մայիսի 15-ին խուլիգանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։ Նախնական տվյալներով՝ 2018թ. ապրիլի 21-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Կ.Ուլնեցի փողոցում մի քանի երիտասարդ մահակներով հարվածել և վնասել են քաղաքացիների կայանված ավտոմեքենաները՝ պատճառելով նյութական վնաս: ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում պարզելու ինչպես բռնությունից տուժած անձանց, այնպես էլ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, ներբեռնվել և քննության առարկա է դարձվել դեպքի վերաբերյալ համացանցում առկա տեսագրությունը: Մասնավորապես՝ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ քաղաքացիներն ապրիլի 21-ին մասամբ փակել են Երևան քաղաքի Կ.Ուլնեցու փողոցի ավտոճանապարհի երթևեկելի հատվածը, որի ժամանակ նրանց է մոտեցել «Պորշ» մակնիշի երկու ավտոմեքենա: Նշված ավտոմեքենաներից իջել են մի խումբ անձինք և մահակներով հարվածել փողոցը փակած, ինչպես նաև՝ նշված տարածքով անցնող ավտոմեքենաներին և վարորդներին: Քննությամբ պարզվել է վնասված «Մերսեդես Բենս» մակնիշի ավտոմեքենայի վարորդի ինքնությունը՝ Մ.Դանիելյան, ով ճանաչվել է տուժող և հարցաքննվել։ Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված անձանց, վերջիններիս գործողություններից տուժած այլ ավտոմեքենաների վարորդների և դեպքին ականատես անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ, օպերատիվ-որոնողական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություններ տրվել ոստիկանության ստորաբաժանումներին։ Խնդրում ենք միջադեպի հետևանքով տուժած անձանց ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին։ Ովքեր տեղեկություններ ունեն տեսանյութում տեսանելի մահակով զինված և բռնություններ կիրառող երիտասարդների ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն շրջանի քննչական բաժին: Նախաքննությունը շարունակվում է:

դիտվել է 71 անգամ
Լրահոս
Բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Առաջիկա օրերին ԱՄՆ-ի հետ որևէ մակարդակով բանակցություններ չեն նախատեսվում․ Բաղայի Տարեսկզբից Հայաստան է այցելել Ադրբեջանի ավելի քան 40 և Թուրքիայի մի քանի հազար քաղաքացի Էլ ի՞նչն է արգելվելու, էլ ի՞նչն է համարվելու «պատերազմի սպառնալիք». «Փաստ» Պետք է թույլ չտա՛լ, որ ՍԴ-ն հայ ընտրողի կամքի վրա ոտքերը սրբի, ինչպես այսօր․ Խուդոյան (video) Վերանայվել են Ջալալ Հարությունյանի պահման պայմանները․ «Հրապարակ» Ընդդիմադիր դաշինքները կանգնած են դժվարին որոշման առաջ․ «Հրապարակ» Սամվել Կարապետյանի նախաձեռնությունը դառնում է հետընտրական շրջանի առանցքը. «Փաստ» Տապալված քննություն․ ՍԴ դատավորը խոսեց Նիկոլի բառապաշարով (video) Ի՞նչ էր փորձում կանխել իշխանությունը Գյումրիում. «Փաստ» ԲՀԿ-ի շուրջ համախմբում և ԿԸՀ նիստից հետո աճած աջակցություն. «Փաստ» Ամբողջ աշխարհում ահաբեկիչները ակտիվորեն հարմարվում են նոր տեխնոլոգիաներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Ավտովթար՝ Տավուշի մարզում․ «Պարզ լճի» խաչմերուկում բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը․ կա վիրավոր Լոռու մարզում հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին 8-ամյա տղա է մահացել Կրակոցներ՝ Վանաձորում․ ՊՆ պայմանագրային զինծառայողը խոստովանել է, որ ինքն է կրակոցների հեղինակը Կդառնա՞ Վանաձորը Գյումրի-2. «Հրապարակ» Դավիթ Ղազինյանը պահվում է Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում. «Ժողովուրդ» ՔՊ վարչության փակ նիստից նոր մանրամասներ. 2 հոգի ընտրությունից հետո ցուցադրաբար լքել են սրահը Տարկետում ստացած քաղաքացիների համար կսահմանվի զորակոչի ենթակա լինելու տարիքային նոր շեմ. «Փաստ» Ձախողման շարունակություն, թե կլանային կաշկանդվածություն. «Ժողովուրդ» ԿԿՀ-ն Նիկոլ Փաշինյանի սպառնալից հայտարարությունների մեջ խախտում չի տեսել. «Ժողովուրդ» ԿԸՀ նախագահի հայտարարագրերը 2021-2025 թվականներին․ եկամուտների աճ, հիփոթեք և ֆինանսական ակտիվացում Մոսկվայի աննախադեպ կոշտ ազդակները. հայ-ռուսական հարաբերությունները մոտենում են անդառնալիության կետին Ծեծկռտուք՝ Երևանում․ խանութի վաճառողը և բանվորը բռունցքներով հարվածել են 57-ամյա տղամարդու դեմքին Արման Ծառուկյանը պատասխանել է՝ արդյո՞ք ինքն է UFC-ի ամենահարուստ մարտիկը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am