«Հրաշալի ա».Միհրան Պողոսյանը չի վախենում օֆշորային գործի վերաբացումից (video)
ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ Հանրապետական խմբակցության Միհրան Պողոսյանն` արձագանքելով երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ՝օֆշորի գործը վերաբացելու մասին հայտարարությանը,ասաց. «Հրաշալի ա»: Պողոսյանը նաև նկատեց, որ այն ինչ հնարավոր էր բացահայտվել, վաղուց արդեն բացահայտվել է և ինքն այդ հարցով ավելացնելու բան չունի: Հարցին` հնարավո՞ր է նոր բացահայտումներ այդ գործով և արդյոք չի վախենում ճաղերի ետևում հայտնվելուց, նա արձագանքեց. «Չեմ վախենում ոչնչից, որովհետև ապրել եմ այնպես ինչպես գտել եմ ճիշտ, ապրել եմ իմ խղճի, դաստիարակության համաձայն: Ինչ վերաբերում է ձեր բարձրացրած հարցին, ես նորից եմ ասում` ես ինքս հանգամանորեն բազմիցս պատասխանել եմ այդ մասին, երբ որ չկա ինչ-որ բան, որից դու մտահոգված ես, որը ժամանակի ընթացքում ծածկված է եղել, ապա մտածելու շատ բան չկա: Շատ ուրախ կլինեմ, որ վերաբացվի գործը, որ մեկ անգամ ևս համոզմունք ապրի մեր հասարակությունը, որ էն, ինչ ժամանակի ընթացքում ես ասել եմ, դա միայն եղել է ճշմարտությունը»:
