Կաշառք տվին, վերցա ատկազ մի արա, համ էլ տնեցիքին օգուտ կտաս. Սեյրան Սարոյան
«Սաղ աշխարհը բացել է, թող մի հատ էլ ինքը բացի, ի՞նչ անենք, մարդ ա, թող բացի»,-ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը դեմ չէ Վարդան Օսկանյանի կուսակցության ստեղծվելուն: Դիտարկմանը, թե ասում են` Քոչարյանի հետ է բացելու այդ կուսակցությունը, Սարոյանը պատասխանեց. «Ում հետ ուզում ա, թող բացի»: Հարցին, թե ընդդիմության ներկայացուցիչները դրույթներ են ներկայացնում, որոնք իրենց համար ընդունելի չեն, օրինակ` ընտրացուցակների հրապարակում և այլն, Սարոյանն արձագանքեց. «Մեկ ա, ինչ ձևի ուզում եք, արեք, իրանք բողոքելու են: Լավ ձեն հավաքեցին, ուրեմն ամեն ինչ շատ լավ է: Հիմա մի բան` եթե դու գնաս, Սարոյանի փոխարեն ուրիշի ընտրես, քո ձեռն ո՞վ կբռնի: Դաժե ասում են` կաշառք տվին, չգիտեմ ինչ տվին: Տվին, վերցա, ոչ էլ ատկազ արա, համ էլ տնեցիքին օգուտ կտաս, բայց գնա էն ներսը ումը սիրում ես, ումը հավանում ես, նրան էլ ընտրի: Որ գնում, մտնում ես ընտրախցի մեջ, քեզ ո՞վ կարա ստիպի, կարա՞ս ասես:Դեռ չեմ հասցրել կարդալ նոր Ընտրական օրենսգրքի նախագիծը»:
