ՀՀԿ-ն պատրաստ է ցանկացած հարցի, այդ թվում Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկման: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց ԱԺ փոխնախագահ, «Հանրապետական» կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Ես մնում եմ այն կարծիքին, որ տարածքային ցուցակները ավելի ժողովրդավարական են, քան համամասնական բաց ցուցակը, որը կուսակցության մի քանի անդամ է որոշում»,-ասաց նա՝ հավելելով, որ Փաշինյանի կառավարությանն իրենք ընդդիմություն են, սակայն գոտկատեղից ներքև հարվածներ չեն տալու, լինելու են կառուցողական ու պետականամետ ընդդիմություն:
Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ նաև «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի նախագծին՝ նշելով, որ նոր կառավարությունը հին կառավարությունից ժառանգել է 7.5% տնտեսական աճով երկիր ու հիմա կարող են բարձրացնել թոշակները:
Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը
Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը