Ովքե՞ր են խաղաղ ցուցարարների նկատմամբ ձայնային նռնակ կիրառել

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հիշում եք, ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում հավաքված ցուցարարների նկատմամբ ոստիկանության կիրառած հատուկ միջոցների՝ ձայնային նռնակների արձակման հետևանքով մարմնական վնասվածքներ էին ստացել 54 հոգի, այդ թվում և 6 ոստիկաններ: Եվ ահա «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ կատարվածի առնչությամբ վերջապես քրեական գործ է հարուցվել: ՀՀ գլխավոր դատախազությունից, մեր հարցմանն ի պատասխան, տեղեկացրել են. «2018թ. ապրիլի 16-ին Երևանի Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած զանգվածային բողոքի ակցիայի ժամանակ ՀՀ ոստիկանության համապատասխան պաշտոնատար անձինք ծառայության նկատմամբ դրսևորել են անփույթ վերաբերմունք, ինչի հետևանքով պարտականությունները կատարել են ոչ պատշաճ, որն անզգուշությամբ պատճառել է էական վնաս, այն է` հատուկ միջոցների կիրառման հետևանքով 54 անձինք ստացել են ծանրության տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Նկատի ունենալով, որ ՀՀ ոստիկանության համապատասխան պաշտոնատար անձանց արարքում առերևույթ առկա են հանցագործության հատկանիշներ` վերոնշյալ փաստերի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է երկու քրեական գործ, որոնք միացվել են մեկ վարույթում»:

Միայն թե, նկատենք` այս գործով դեռևս որևէ մեկը կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ չի ստացել: Այնինչ, հիշեցնենք, այդ օրերին համացանցը ողողված էր ձայնային նռնակները կիրառելու տեսանյութերով ու լուսանկարներով, ու որքան էլ հատուկ միջոցներ կիրառած այդ ոստիկանները դիմակավորված էին, միևնույն է, իրավապահների համար ամենևին էլ դժվար չէ նույնականացնելը և հանցանք կատարած անձանց բացահայտելը: Ու, վերջապես, դժվար չէ պարզել ոստիկաններին ցուցարարների նկատմամբ հատուկ միջոցներ կիրառելու հրաման տված անձի ինքնությունը, խոսքը ՀՀ նախկին փոխոստիկանապետ, ներքին զորքերի նախկին հրամանատար Լյովա Երանոսյանի մասին է, որը թավշյա հեղափոխությունից հետո պաշտոնանկ եղավ: Հետաքրքիր է՝ նոր իշխանությունը մինչև վերջ կգնա և կպատժի՞ մեղավորներին, թե՞ ամեն ինչ կավարտվի` քրեական գործ հարուցելով ու հետո այն կարճելով, ինչպես եղել է նախկինում»: Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 43 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ․ Ռուսաստանում որոշել են՝ ինչպես պատժել հենց Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (video) Գազը կթանկանա, հացը կթանկանա․ խաբեբա են սրանք․ Հարցում (video) Բելգիայի խորհրդարանում բարձրացվել է Ավետիք Չալաբյանի կալանավորման և ՀՀ-ում ժողովրդավարության հարցը Բազմաշերտ հակասությունների սրման դաշտը տարածաշրջանում. «Փաստ» Ի՞նչ վտանգներ ունի IMEI կոդերի միասնական բազայի ստեղծումը. «Փաստ» Երբ խոսքը վերաբերում է մեր շահերի պաշտպանությանը, մենք կգործենք վճռական և անվախ․ Փեզեշքիան Նոր մանրամասներ՝ Վանաձորում պայմանագրային զինծառայողի մասնակցությամբ միջադեպից Ադրբեջանը պատրաստ է համագործակցել ՀՀ-ի հետ անհետ կորած անձանց խնդրի լուծման հարցում․ Շարաֆատ Հասանով Աստված չի խոստացել, որ մարդը երբեք չի տառապելու, նա խոստացել է, որ երբեք մենակ չի թողնելու տառապող մարդուն. Իսահակ Սրբազան Խոշոր ջրանջատումներ Երևանում Ջերմուկի առողջարաններից մեկում 14-ամյա աղջիկ է հանկարծամահ եղել Մեյմունի նման էն զնաչոկը կպցրել ա․ սարսափելի թուրքամետ ա․ Հարցում (video) ՀՐԱՏԱՊ․ Հայաստանում երկու վտանգավոր բան է տեղի ունեցել․ Արթուր Միքայելյան (video) Նիկո՛լ, գիտե՞ս՝ ինչու չդիմացար Արմեն Աշոտյանին, որովհետև․․․ (video) Ակնհայտ է՝ վերևից ՍԴ-ին հանձնարարություն է իջեցվել՝ շարժվել գործող կառավարչի քաղաքական որոշումներով Իրավապահ համակարգում այս օրերին փաստացի կարճատև դադար է հայտարարված. «Ժողովուրդ» Մարզպետներից ովքեր հրաժեշտ կտան իրենց պաշտոններին. «Հրապարակ» Նաթանյահուի ձեռքերը թաթախված են ար*ան մեջ․ ի՞նչ էր նշանակում Ցեղասպանության ճանաչումը․ Սուրենյանց (video) Ում սիրտն ավելի մեծ է, քան իր վրա բոլոր սևեռվածների ուղեղները միասին վերցրած. Աշոտյան Բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Առաջիկա օրերին ԱՄՆ-ի հետ որևէ մակարդակով բանակցություններ չեն նախատեսվում․ Բաղայի Տարեսկզբից Հայաստան է այցելել Ադրբեջանի ավելի քան 40 և Թուրքիայի մի քանի հազար քաղաքացի Էլ ի՞նչն է արգելվելու, էլ ի՞նչն է համարվելու «պատերազմի սպառնալիք». «Փաստ» Պետք է թույլ չտա՛լ, որ ՍԴ-ն հայ ընտրողի կամքի վրա ոտքերը սրբի, ինչպես այսօր․ Խուդոյան (video) Վերանայվել են Ջալալ Հարությունյանի պահման պայմանները․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am