Հայաստանի ժողովուրդը պետք է ակտիվորեն ներգրավվի քաղաքական գործընթացների վերահսկողության մեջ. Աճեմօղլու

Աշխարհահռչակ տնտեսագետ Դարոն Աճեմօղլուն, ով համաձայնել է աջակցել Հայաստանին տնտեսությունը զարգացնելու հարցում, կարծում է՝ այստեղ ապրող երիտասարդությունը պետք է քաղաքականության մեջ իր ներգրավվածությունը վերածի փոփոխությունների դրական թրենդի: Այս մասին նա ասել է մայիսի լույս 21-ի գիշերը Լոս Անջելեսում կայացած Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Հայկական ուսումնասիրությունների ինստիտուտի «Հայաստանը վաղը. քաղաքացիական դիվանագիտությունը՝ գործողության մեջ» քննարկմանը, որին միասել էր տեսակամուրջի միջոցով։

«Ես ուրախ եմ կիսվելու իմ գիտելիքով, քանի որ խանդավառ ժամանակ է, և առնվազն դա ես կարող եմ անել։ Հայաստանի ժողովուրդն է, որ պետք է անի քայլ, և ոչ վարչապետը, ոչ պատգամավորները կամ դատավորները, վստահաբար՝ ոչ ես և ոչ էլ Սփյուռքը։ Հայաստանի ժողովուրդը, երիտասարդությունը, որ երկար ժամանակ լուռ է եղել ու մի կողմ քաշված, պետք է ներգրավվեն քաղաքականության մեջ, նրանք պետք է այս ամենին իրենց մասնակցությունը պահպանելու և փոփոխության դրական տրենդի վերածելու ձև գտնեն։ Բայց դա չի նշանակում, որ մարդիկ պետք է ամեն օր բողոքի ցույցեր անեն։ Նրանք պետք է ներգրավված լինեն, պետք է չհանդուրժեն վերջին երկու-երեք տասնամյակներում թույլ տրված սխալների կրկնությունը»,- ասել է նա՝ հավելելով, որ քաղաքացիները պետք է զգոն լինեն, մեդիայի և քաղաքացիական հասարակության կառույցների միջոցով գտնեն վերահսկելու ճիշտ ձևը, որպեսզի հավաստիանան՝ նոր իշխողները հին այրերը չեն, այլ դրական փոփոխության շարունակությունը: Նա ընդգծել է, որ ներկայում փոփոխությունների իրական ժամանակն է՝ հաշվի առնելով հասարակության տարբեր շերտերում խանդավառության մեծ ալիքը: «Սա իսկապես մեզ համար առաջ շարժվելու նախադրյալների հրաշալի հնարավորություն է: Ներկայում կարևոր է ստեղծել մի համակարգ, որտեղ կա խաղի հավասար դաշտ, կան խթանող գործոններ, հնարավորություններ, և մարդիկ քաջալերված են արդյունավետ մասնակցելու երկրի տնտեսական և սոցիալական կյանքին»,- ասել է հայազգի տնտեսագետը: Աճեմօղլուն շեշտադրել է ինստիտուցիոնալ նոր տարրեր ներդնելու անհրաժեշտությունը, որպեսզի նոր համակարգն իր հերթին առաջ չբերի ուրիշ անձեր ու խմբեր, որ դառնան կոռուպցիայի շահառուներ։

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Կրեմլը հաստատել է Յուրա Մովսիսյանը նշել է, թե ինչ պետք է անի Հայաստանի հավաքականը ԱԱ-ում հայտնվելու համար Մահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը Զինված հարձակում` Գերմանիայում. կասկածյալը ազգությամբ թուրք է Որպես անհետ կորած որոնվում է 34-ամյա Վահագ Մարտիրոսյանը #ՀԻՄԱ․ Ռուսաստան գնալուց առաջ Փաշինյանը վերջին քայլերն է անում․ հարցեր են դնելու․ Արթուր Մարտիրոսյան (video) ՔՊ-ականները թքած ունե՞ն, թե․․․ Հովհաննես Խուդոյանը՝ ՍԴ-ի դիմաց (video) Մինչև տարվա վերջ Ռուսաստանը նոր սանկցիաներ կկիրառի. Հայաստանի վրա շատ ծանր է նստելու․ Բոզոյան (video) Փաշինյանը կժամանի Իրան Պուտինը ժամանակ է տվել Նիկոլին. ո՞րն է լինելու վերջնական որոշումը (video) Պուտինը ժամանակ է տվել Նիկոլին. ո՞րն է լինելու վերջնական որոշումը (video) 24-ամյա տղան բարձրությունից վայր է ընկել ու մահացել Հայաստանի և Ադրբեջանի միջև անհայտ կորած անձանց տվյալների բազա կստեղծվի Հեսա մի երկու անկլավ էլ կտա, երկրի ներսում կռիվ կլնի, մեր անմեղ երեխեքը կկոտորվեն․ Հարցում (video) #ՈՒՂԻՂ․ Նիկո՛լ, հոկտեմբեր-նոյեմբերին թվերն ենք հաշվելու․ լա՛վ հիշիր․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Փաշինյա՛ն, դու չե՛ս որոշելու․ այս հարցն ուրիշ տեղում է որոշվելու․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Իսրայելը նախազգուշացնում է Թուրքիային․ իրավիճակը լարվում է, եթե․․․ քաղաքագետ (video) 5000 զոհ տվեց՝ հետո ինչ անի․․․ քաղաքացիների կոշտ պատասխանները՝ Փաշինյանի հասցեին (video) #ՈՒՂԻՂ․ Ռուսաստանում որոշել են՝ ինչպես պատժել հենց Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (video) Պարզվել է Սուրենավան գյուղում ավտոմեքենայում առաջացած հրդեհի հետևանքով 4 մահացածների ինքնությունը Գազը կթանկանա, հացը կթանկանա․ խաբեբա են սրանք․ Հարցում (video) Բելգիայի խորհրդարանում բարձրացվել է Ավետիք Չալաբյանի կալանավորման և ՀՀ-ում ժողովրդավարության հարցը Բազմաշերտ հակասությունների սրման դաշտը տարածաշրջանում. «Փաստ» Ի՞նչ վտանգներ ունի IMEI կոդերի միասնական բազայի ստեղծումը. «Փաստ» Երբ խոսքը վերաբերում է մեր շահերի պաշտպանությանը, մենք կգործենք վճռական և անվախ․ Փեզեշքիան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am