Քեզ ի՞նչ. կարո՞ղ ա Սուրիկ Խաչատրյանը քյասիբ էր. Սեյրան Սարոյան (տեսանյութ)
Լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ռուսական պարբերականում հրապարակված հայկական սպառազինության մասին տվյալներին, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը հայտարարեց.«Վատ չի, թող վախենան թուրքերը»: Անդրադառնալով Հայաստանում տիրող իրավիճակին` Սարոյանը նշեց. «Եթե հարևանդ վատ է ապրում, դու երբեք չես կարող վատ ապրել»:Հարցին ,թե նրա գործընկերները շատ լավ են ապրում, օրինակ, Սուրիկ Խաչատրյանն էլ մեծ առանձնատուն է կառուցել, պատգամավորը պատասխանեց. «Տո լավ արեց, քեզ ի՞նչ: Փող ունի, սարքելա: Բիզնեսներ ունի, կարո՞ղ ա Սուրենը քյասիբ էր»:
