Փաշինյանը բացահայտ ձեռնոց է նետում

Կապ ունեն արդյո՞ք Երեւանի քաղաքապետին մերժողները <<Սերժին>> մերժածների հետ:Այս հարցն արդեն մի քանի օր է օդում կախված է, քանի որ համաժողովրդական շարժման նախաձեռնողնեը կարծես խնամքով թաքնվել են Երեւանի քաղաքապետի հրաժարականը պահանջող ցուցարարների հետեւում: Բայց առանց խոստովանության էլ պարզ է, որ սա հեղափոխության ծրագրային կետերից է: Միայն թե կրքերը եռացին Մյասնիկյանի արձանի բարեկարգման հողի վրա: «Մերժենք Տարոնին և իր բարեկարգումը» կոչով Երևանի Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի հետնամասում գտնվող Երևանի 2800-ամյակի այգու մոտից ցուցարարները գրոհեցին դեպի քաղաքապետարան: Մի քանի օր է Ֆեյսբուք սոցիալական ցանցում լուսանկարներ են տարածվել, որ բարեկարգման նպատակով փակված այգում ուռենիներ են հատվել։ Վրդովմունքն ավելի մեծ է, քանի որ շատերն են հիշում քաղաքապետարանի ամսիներ առաջ արված հայտարարությունը, որ բարեկարգման արդյունքում ծառեր չեն հատվելու, շատրվաններ են կառուցվելու, սակայն հիմա այգու միջնամասում գրեթե ծառեր չկան։ Իսկ բարեկարգման աշխատանքները սկսվել են փետրվարից, նախագիծն էլ հաստատել է Երեւանի ավագանին, որտեղից հիմա Ելք խմբակցությունը կտրականապես հերքում է՝ ծառերի հատման մասին նախագծում խոսք չի եղել: Ու մինչ Տարոն Մարգարյանի դեմ պայքարը հասել էր կուլմինացիային, հակառակ կողմի պաշտպանության համար հարյուրավոր քաղաքացիներ էին դուրս եկել փողոց եւ զգացվում էր քաղաքացիական բախման վտանգը, «Վարդանյան Ընտանիք» բարեգործական հիմնադրամը հանդես եկավ հայտարարությամբ: Այս հիմնադրամը Գրանդ հոլդինքի սեփականատերեր Վարդանյան եղբայրներինն է,որոնք առաջինը հայտարարեցին համաժողովրդական հայտարարությանը միանալու մասին, երբ խորհրդարանում դեռեւս վարչապետի առաջին ընտրությունը չէր եղել: Հետո իբրեւ աջակցություն նոր իշխանությունների հորդորեցին իրենց պատգամավորներ Գրիգոր Ավալյանին ու Արմեն Բաբայանին վայր դնել պատգամավորական մանդատները, որպեսզի իրենք պաշտոնապես հայտարարեն, որ իրենք բիզնեսը քաղաքականությունից տարանջատելու առաջին քայլն արեցին, գալիք ընտրություններին էլ մարդկանց չեն գործուղելու ԱԺ: Վերադառնալով հիմնադրամի հայտարարությանը՝ նշենք, այնտեղից հայտնում են, որ Մյասնիկյանի արձանի հարևանությամբ գտնվող այգու վերականգնումը անշահախնդիր նվեր է մեր համաքաղաքացիներին և մայրաքաղաքի հյուրերին: «Տարածքը հիմնադրամի կողմից վարձակալված չէ և շարունակում է համարվել համայնքային սեփականություն: Հիմնադրամի պայմանը եղել է մեկը` այգու տարածքում 99 տարով պետք է արգելվի որևէ տեսակի ձեռնարկատիրական գործունեություն և այն պետք է ծառայի միայն որպես հանգստի գոտի երևանցիների համար: Այգու սպասարկումն ու խնամքը մշտապես իրականացնելու է «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամը: Հատվել են միայն ծեր և հիվանդ ծառերը, իսկ առողջ 48 ծառ վերատնկվել և վերատնկվելու է այգու եզրային հատվածում: Արդյունքում ծառերի քանակը քառապատկվելու է, իսկ կանաչ տարածքը կրկնապատկվելու է»: Ինչպես ասում են սիրուն բան չստացվեց, բայց փաստը մնում է փաստ, որ ծառեր հատողնեը եղել են շարժմանը միացած Վարդանյանների աշխատակիցները: Սա ըստ էության սառը ցնցուղ էր Տարոն Մարգարյանի դեմ արշավողների համար, հիմա նրանք բողոքի ընթացքը պետք է ուղղեն Վարդանյաների կողմը: Այս զարգացումներից հետո քաղաքապետի հրաժարականի հարցին, վերջապես, անդրադարձավ նաեւ Փաշինյանը իր տեսաուղերձում՝ ասելով, որ այո, կա Մարգարյանի պաշտոնանկության անհրաժեշտություն, որը սակայն դեռ պետք է քննարկեն, որոշեն երբ եւ ինչպես կազմակերպել: Ստացվում է, որ Տարոն Մմարգարյանը նախօրեին չէր սխալվում՝ ասելով, որ իշխանության մի թեւը ճնշում է գործադրում ՏԻՄ մարմինների վրա, ինչն աշխարհում անթույլատրելի է: Սակայն գործընթացն արդեն սկսվել է եւ ամենայն հավանականությամբ Փաշինյանը կսպասի մինչեւ հանդարտվեն բողոքի այլ օջախները, դադարեցվի այս կառավարելի քաոսը, որպեսզի հանգիստ խղճով անցնեն Տարոն Մարգարյանի հրաժարականին: Անի Սահակյան

դիտվել է 39 անգամ
Լրահոս
Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու գործառույթը Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. Ժողովուրդ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video) Նիկո՛լ, դու հարցեր տալու իրավունք չունես․ կա մի մեղավոր, և այդ մեկը դու ես․ Շարմազանով (video) #ՀԻՄԱ․ Ռուսաստանը խիստ գաղտնի ավիաչվերթ է կատարել․ Փաշինյանն իր վերջին շանսը կորցրեց․ Շաքարյանց (video) Պաշտպանը միջնորդեց վերացնել Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը Փաշինյանը պիտի «матушка земля»–ն երգի ու Պուտինը կների․ Սամվել Կարապետյան (video) Զենքը դրել են գլխին․․․ Նիկոլը աշխատավարձերի բարձրացումով մեծ խնդիր լուծեց․ Իշխանյան (video) Գագիկ Ծառուկյանին ՔԿՀ-ից կրկին տեղափոխել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության Հրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերել ՄԻԵԴ-ը մերժել է Խաչատրյանի փաստաբանական թիմի կողմից ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու պահանջը Հիմարություն է․ ես եմ գնալու Մայր Աթոռ ու․․․ Սամվել Կարապետյանի կոշտ խոսքը (video) Լիովին համամիտ եմ Մելիքյանի հետ՝ որոշ ֆուտբոլիստներից հիասթափվելու հարցում. Յուրա Մովսիսյան «Ուրսուլայի ձագ Նիկոլը մեռելի քելեխ ուտող ա» (video) «Նիկո՛լ, հերիք է թոշակառուներին սովի մատնես ու քերթես»․ Ռուզաննա Ստեփանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am