Ստեղծելիք կուսակցության օրակարգում Մարտի 1-ի բացահայտումը կլինի.Օսկանյան
Մարտի 1-ը «սև էջ» է, իսկ տվյալ օրվա իշխանությունը պատասխանատու է կատարվածի համար, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ նախկին արտգործնախարար, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը ՝հավելելով,որ իշխանությունը չպիտի թույլ տար, որ նման բան տեղի ունենար: Հարցին, որ այդ օրերին նաև ինքն է իշխանության կազմում, ավելին՝ Մարտի 1-ին հայտարարությամբ է հանդես եկել, Օսկանյանը խորհուրդ տվեց թարմացնել հիշողությունը, քանի որ իր ելույթը կրակոցներից 3-4 ժամ առաջ է եղել. «Ուղղակի օդում զգալով, որ լարված իրավիճակ է և նման զարգացումներ կարող են լինել, փորձել եմ կանխել: Ես շահեկանորեն տարբերվում եմ մյուս քաղաքական գործիչներից, որ այդ պատասխանատվությունն եմ վերցրել, համարձակություն եմ ունեցել կանգնել կամերայի առաջ և կոչ անել և՛ հանրապետության նախագահին, և՛ ընդդիմությանը, որպեսզի կարողանան երկխոսության մեջ մտնել, որպեսզի խուսափենք մարտի 1-ից»: «Ստեղծելիք կուսակցության օրակարգում Մարտի 1-ի բացահայտումը կլինի և իրենք կաջակցեն: Իրավապահ մարմինները պիտի դրանով զբաղվեն: Որքան թափանցիկ լինեն նման հարցերը, այնքան լավ մեր հետագա զարգացումների համար»,հայտարարեց Օսկանյանը:
