Կապույտի վրա ճանճեր չեն նստում. Թիվ 189 դպրոցի մանկավարժները հայտարարություն են տարածել

Երեկ ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը տեղեկացրել էր, որ ահազանգի հետքերով անսպասելի այցելել է թիվ 189 դպրոց և դրամահավաքի դեպք բացահայտել: Ծնողները խոստովանել էին, որ վերջին զանգի համար 15 000-ական դրամ են հավաքել: Այսօր սույն դպրոցի մանկավարժական կոլեկտիվը բաց նամակ է հղել ԿԳ նախարարին, որը ներկայացնում ենք ստորև. Ողջույն բարեմիտ ընթերցողին, նրան ու նրանց, ում արդարամտությանը այս պահին ապավինում է մանկավարժների մի հոծ բանակ: Չենք թաքցնում՝ ցնցված ենք, զարմացած, զայրացած… Գիտենք, որ մարդիկ սովորաբար հակված են հավատալու նրան, ինչ ցանկալի է իրենց: Գիտենք նաև, որ հաճախ մտացածին երևույթին փորձում են ճշմարտության քղամիդ հագցնել: Գիտենք և ցավում ենք՝ մարդու հոգու ձևախեղումը տեսնելով: Ուղիղ մեկ տարի առաջ տիկին Ռ. Դավթյանը ստանձնեց 30-ամյա դպրոցի տնօրենի պաշտոնը: Դպրոցն ուներ հարուստ կենսագրություն, լավագույն ավանդույթներ, բարձր վարկանիշ: Անձնակազմը բազմաշերտ լռությամբ ընդունեց նորանշանակ տնօրենին. քննախույզ հայացքներ, երբեմն նույնսիկ խուլ դժկամություն… Մի բան ընդհանուր էր, բոլորի աչքերում նույն հարցականն էր՝ կկարողանա՞… Եվ նորընտիր տնօրենը լծվեց տենդագին աշխատանքի՝ իր գույնը խառնելով արդեն արվածին: Կարճ ժամանակում ճանաչվեց, գնահատվեց, սիրվեց անձնակազմի ու աշակերտության կողմից: Վայելեց ծնողների վստահությունն ու հարգանքը: Ցավոք, ժամանակները խառն են ու խրթին, և զազրախոսությունը գլուխ է բարձրացնում՝ սևացնելու բարձր համարում ունեցող դպրոցն ու նրա աշխատակազմին: Սա որոմ է, որ վրդովում է մեր խաղաղ առօրյան, դառնացնում արդար հացը: Վստահ ենք, որ առողջ միտքն ու բանականությունը տուրք չեն տա հիվանդ երևակայությանը: Համոզված ենք, որ ջրերը շուտով կպարզվեն, և մղձավանջը տեղը կզիջի դպրոցական վերջին զանգի թախծալուր ղողանջներին: Համոզված ենք, հաստատ գիտենք՝ կապույտի վրա ճանճեր չեն նստում, և ելքը ողջախոհությունն է: Անսասան հավատով՝ հ. 189 ավագ դպրոցի մանկավարժներ Հ.Գ. Վստահ ենք, որ մեր նամակին կմիանա շրջանավարտների ստվար բանակը, որ անանց սեր ունի հարազատ կրթօջախի հանդեպ:

Թիվ 168 դպրոցի մանկավարժները բաց նամակ են տարածել

դիտվել է 92 անգամ
Լրահոս
24-ամյա տղան բարձրությունից վայր է ընկել ու մահացել Հայաստանի և Ադրբեջանի միջև անհայտ կորած անձանց տվյալների բազա կստեղծվի Հեսա մի երկու անկլավ էլ կտա, երկրի ներսում կռիվ կլնի, մեր անմեղ երեխեքը կկոտորվեն․ Հարցում (video) #ՈՒՂԻՂ․ Նիկո՛լ, հոկտեմբեր-նոյեմբերին թվերն ենք հաշվելու․ լա՛վ հիշիր․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Փաշինյա՛ն, դու չե՛ս որոշելու․ այս հարցն ուրիշ տեղում է որոշվելու․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Իսրայելը նախազգուշացնում է Թուրքիային․ իրավիճակը լարվում է, եթե․․․ քաղաքագետ (video) 5000 զոհ տվեց՝ հետո ինչ անի․․․ քաղաքացիների կոշտ պատասխանները՝ Փաշինյանի հասցեին (video) #ՈՒՂԻՂ․ Ռուսաստանում որոշել են՝ ինչպես պատժել հենց Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (video) Պարզվել է Սուրենավան գյուղում ավտոմեքենայում առաջացած հրդեհի հետևանքով 4 մահացածների ինքնությունը Գազը կթանկանա, հացը կթանկանա․ խաբեբա են սրանք․ Հարցում (video) Բելգիայի խորհրդարանում բարձրացվել է Ավետիք Չալաբյանի կալանավորման և ՀՀ-ում ժողովրդավարության հարցը Բազմաշերտ հակասությունների սրման դաշտը տարածաշրջանում. «Փաստ» Ի՞նչ վտանգներ ունի IMEI կոդերի միասնական բազայի ստեղծումը. «Փաստ» Երբ խոսքը վերաբերում է մեր շահերի պաշտպանությանը, մենք կգործենք վճռական և անվախ․ Փեզեշքիան Նոր մանրամասներ՝ Վանաձորում պայմանագրային զինծառայողի մասնակցությամբ միջադեպից Ադրբեջանը պատրաստ է համագործակցել ՀՀ-ի հետ անհետ կորած անձանց խնդրի լուծման հարցում․ Շարաֆատ Հասանով Աստված չի խոստացել, որ մարդը երբեք չի տառապելու, նա խոստացել է, որ երբեք մենակ չի թողնելու տառապող մարդուն. Իսահակ Սրբազան Խոշոր ջրանջատումներ Երևանում Ջերմուկի առողջարաններից մեկում 14-ամյա աղջիկ է հանկարծամահ եղել Մեյմունի նման էն զնաչոկը կպցրել ա․ սարսափելի թուրքամետ ա․ Հարցում (video) ՀՐԱՏԱՊ․ Հայաստանում երկու վտանգավոր բան է տեղի ունեցել․ Արթուր Միքայելյան (video) Նիկո՛լ, գիտե՞ս՝ ինչու չդիմացար Արմեն Աշոտյանին, որովհետև․․․ (video) Ակնհայտ է՝ վերևից ՍԴ-ին հանձնարարություն է իջեցվել՝ շարժվել գործող կառավարչի քաղաքական որոշումներով Իրավապահ համակարգում այս օրերին փաստացի կարճատև դադար է հայտարարված. «Ժողովուրդ» Մարզպետներից ովքեր հրաժեշտ կտան իրենց պաշտոններին. «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am