«Չեմ հարգի այն դատավորին, որը այս փոփոխություններից հետո դիրքորոշում կփոխեր». Ռուբեն Վարդազարյան

«Ժողովուրդ» օրաթերրթը զրուցել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանի հետ իշխանոփոխությունից հետո դատական համակարգի հնարավոր անկախացման եւ քաղբանտարկյալների ազատման մասին: -Պարո՛ն Վարդազարյան, այն ժամանակ Բաղրամյան 26-ից հրահանգում էին դատական համակարգին, թե ինչ վճիռներ կայացնի, հիմա նոր իշխանությունները որ զանգեն, ինչ կանեք:

-Նախ ցանկանում եմ հետեւյալ միտքը բարձրաձայնել, ես, լինելով բացարձակ ապաքաղականացված սուբյեկտ ե՛ւ օրենսդրության առումով, ե՛ւ իրականում, այսօր արձանագրում եմ, որ ունենք չքնաղ երիտասարդություն, որը ներկայացրեց պահանջ եւ հաղթանակեց: Արդյունքում ունենք իրադրության եւ իրողության փոփոխություն: Վերջին շրջանում շատ մոդայիկ էր դարձել խոսել դատական համակարգի նկատմամբ ճնշումների, դատական համակարգի պատվիրված աշխատելու մասին: Դա նախասիրության եւ մոտեցման հարց է: Դատական իշխանությունը անկախ է, որի վառ ապացույցն է գործերի քանակը եւ բողոքարկումների քանակը: Դատական ակտերի ընդամենը 4 տոկոսն էր բողոքարկվում, նշանակում է 96 տոկոսը չէր բողոքարկում, հետեւաբար մեր քաղաքացիները գոհ են դատարանի աշխատանքից: -Բայց այս մոտեցումն էլ կա, որ, միեւնույն է, բողոքարկեին` ոչինչ չի փոխվելու , իսկ շատերն էլ մտածում էին` արագ բողոքարկեն, սպառեն ՀՀ ատյանները եւ դիմեն ՄԻԵԴ: -Բոլոր հարցերը Եվրոպական դատարանում չեն լուծվում, հիմնական արդարադատությունը իրականացվում է Հայաստանում, համաձայն չեմ այդ մոտեցման հետ: Պատմական պահ է ստեղծվել, աննախադեպ բան է տեղի ունեցել, իրադրություն է փոխվել Հայաստանում, եւ այսօր մենք հնարավարություն ունենք ունենալ արդար, ճիշտ դատական համակարգ: Դատավորների ճնշող մեծամասնությունն ազնիվ, գրագետ, արհեստավարժ մարդիկ են եւ պատրաստ են նոր ոգով նոր իրողության մեջ կայացնել մեր երազած դատական համակարգը, այն դատական համակարգը, որը չենք ափսոսի եւ հպարտությամբ կթողենք մեր սերունդներին: -Վերադառնանք մեր այն հարցին, թե հիմա նոր իշխանությունները զանգեն` ինչ կանեք: -Ես բացառում եմ դա, գոհունակությամբ եմ բացառում, որ հնարավոր չէ. իրադրության փոփոխությունը բերեց նրան , որ որեւէ զանգ չի ընդունվի, որեւէ ճնշում չի լինի, ե՛ւ քաղաքական իշխանությունը, ե՛ւ հասարակական կարծիքն է այդպիսին, որ դատարանին պետք է թողնել, որ դատարանը կատարի իր հիմնական գործառույթները` արդարադատություն իրականացնելը:
-Այսինքն` իրավիճակի փոփոխություն ունե՞ք: -Միանշանակ ունենք իրավիճակի փոփոխություն. դատավորների մեջ տեսնում եմ ոգեւվորվածություն , որպեսզի կայացնեն մեր երազած դատական համակարգը, մեզ որեւէ օրենսդրական փոփոխություն պետք չէ, որեւէ օրենք փոխել պետք չէ: Ուղղակի մարդն է փոխվել, դատավորն է փոխվել ներքուստ, ես դա զգում եմ: -Այսինքն` դատավորները կաշկանդված են եղել վախեցել են օրենքի տառին համապատասխան որոշումներ կայացնել: -Միանշանակ ունենք իրավիճակի փոփոխություն. դատավորների մեջ տեսնում եմ ոգեւվորվածություն , որպեսզի կայացնեն մեր երազած դատական համակարգը, մեզ որեւէ օրենսդրական փոփոխություն պետք չէ, որեւէ օրենք փոխել պետք չէ: Ուղղակի մարդն է փոխվել, դատավորն է փոխվել ներքուստ, ես դա զգում եմ: -Այսինքն` դատավորները կաշկանդված են եղել վախեցել են օրենքի տառին համապատասխան որոշումներ կայացնել: -Դատավորները միշտ են գործել օրենքի շրջանակում, երբեք չեք տեսնի որեւէ դատական ակտ, որը օրենքի շրջանակներում չի եղել: -Ինչո՞ւ նախկինում չկար այդ ոգեւորությունը:-Այն իրականությունը , որ փոխվեց ՀՀ-ում, դա մեզ թույլ է տալիս էլ ավելի ոգեւորվել, նախկինում էլ կաշկանդված չէինք, ուղղակի հիմա ավելի բաց, թափանցիկ աշխատելու հնարավորություն է ստեղծվել: -Այն իրականությունը , որ փոխվեց ՀՀ-ում, դա մեզ թույլ է տալիս էլ ավելի ոգեւորվել, նախկինում էլ կաշկանդված չէինք, ուղղակի հիմա ավելի բաց, թափանցիկ աշխատելու հնարավորություն է ստեղծվել: -Իշխանափոխությունից հետո հասարակության շրջանում առավել ակտիվացել է Սասնա Ծռերին, Ժիրայի Սեֆիլյանին, Սամվել Բաբայանին եւ այլ անձանց ազատելու կոչերը, դատարանին մեղադրելը: Ըստ Ձեզ` իրենց ինչպես կարել է ազատ արձակել, որոնք համարվում են քաղբանտարկյալներ: -Համաձայն չեմ քաղբանտարկյալ եզրույթի հետ, դա իրավական կատեգորիա չէ, դա իրենց կարող են թույլ տալ հասարակական քաղաքական գործիչները, դատարանի համար քաղբանտարկյալ եզրույթը ընդունելի չէ: Վարույթում գտնվող գործերի վերաբերյալ իրոք չգիտեմ ընթացքի մասին: Բայց կցանկանամ նշել մեկ բան, չեմ հարգի այն դատավորին, որը այս փոփխություններից հետո դիրքորոշում կփոխեր: Վերցնենք Սասնա Ծռերը: Ակնհայտ է, որ տեղի է ունեցել հանցագործություն, առնվազն սպանություն ունենք, ունենք շենք, շինություններ գրավել, ունեք զենք հափշտակել, ունեք գողություն՝ բանկոմատից գումար հափշտակել, ունենք 4 հանցակազմ: Դատարանը պարտավոր է գործերը քննել, եւ շատ բացասական կվերաբերվեմ` որպես մարդ, քաղաքացի, այն դատավորին, որը կասի` Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, եկավ Նիկոլ Փաշինյանը, եւ այս գործը շրջադարձ կանի: Ես ավելի քան վստահ եմ, որ դատական ակտերը, դատավճիռները այդ գործերով կլինեն շատ ազնիվ, շատ արդար եւ բացառապես օրենքի հիման վրա: Ապացուցելու իմ ներքին համոզմունքը, ուղղակի պետք է սպասել եւ ընթերցել այդ դատական ակտերը , որոնք կայացվել են:   Առավել մանրամասն՝թերթի այսօրվա համարում

դիտվել է 31 անգամ
Լրահոս
Կրակոցներ՝ Վանաձորում․ ՊՆ պայմանագրային զինծառայողը խոստովանել է, որ ինքն է կրակոցների հեղինակը Կդառնա՞ Վանաձորը Գյումրի-2. «Հրապարակ» Դավիթ Ղազինյանը պահվում է Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում. «Ժողովուրդ» ՔՊ վարչության փակ նիստից նոր մանրամասներ. 2 հոգի ընտրությունից հետո ցուցադրաբար լքել են սրահը Տարկետում ստացած քաղաքացիների համար կսահմանվի զորակոչի ենթակա լինելու տարիքային նոր շեմ. «Փաստ» Ձախողման շարունակություն, թե կլանային կաշկանդվածություն. «Ժողովուրդ» ԿԿՀ-ն Նիկոլ Փաշինյանի սպառնալից հայտարարությունների մեջ խախտում չի տեսել. «Ժողովուրդ» ԿԸՀ նախագահի հայտարարագրերը 2021-2025 թվականներին․ եկամուտների աճ, հիփոթեք և ֆինանսական ակտիվացում Մոսկվայի աննախադեպ կոշտ ազդակները. հայ-ռուսական հարաբերությունները մոտենում են անդառնալիության կետին Ծեծկռտուք՝ Երևանում․ խանութի վաճառողը և բանվորը բռունցքներով հարվածել են 57-ամյա տղամարդու դեմքին Արման Ծառուկյանը պատասխանել է՝ արդյո՞ք ինքն է UFC-ի ամենահարուստ մարտիկը Ավտովթար՝ Տավուշի մարզում․ «Պարզ լճի» խաչմերուկում բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը․ կա վիրավոր Քաղաքապետարանը մեկ անձից գնման ընթացակարգով խոշոր պայմանագիր է կնքել ԱՄՆ-Իրան-Իսրայել հակամարտության այս փուլը մոտենում է ավարտին․ Պողոսյան Երկու ոստիկան ազատվել է ծառայությունից Սթարմերը կարող է հավակնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնին 2028 թվականին. The Observer Քիմիայի միասնական քննության թեստը խորը մտահոգություններ է առաջացրել. Դիմորդները դիմել են Նիկոլ Փաշինյանին ու ԿԳՄՍՆ–ին ԱՄՆ Կոնգրեսը նախատեսում է խոչընդոտել Թուրքիայի վերադարձը «F-35»-երի ծրագրին Մտահոգիչ է երեխաների և զինված հակամարտությունների մասին ՄԱԿ-ի զեկույցի պատկերը․ Հովհաննիսյան Արևիկ-Եղեգնուտ ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Վոլգա»-ն․ կան վիրավորներ Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը ԱԺ փոխնախագահների թեկնածուներ են ընտրվել Հայկ Կոնջորյանը և Վահագն Ալեքսանյանը. Փաշինյան Կասեցվել է «Թամարա» ապրանքանիշի 3 արտադրատեսակների արտադրությունը ՀՀ-ից «դեռևս ազդանշաններ չկան» Գյումրիի ռուսական ռազմաբազայի կարգավիճակի վերանայման վերաբերյալ Ֆրանսիական գերիշխանություն և անկասելի Մեսսին. հայտնի են ԱԱ-2026-ի խմբային փուլի լավագույնները
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am