Կոռուպցիայից զուրկ մաքսային, հարկային, դատական համակա՞րգ
«Կոռուպցիայի դեմ պայքարում Ազգային անվտանգության ծառայությունը ակտիվ աշխատանք է իրականացնում: Ավանդական կոռումպացված հիմնարկները ամբողջությամբ դադարեցրել են հակաօրինական գործունեությունները:Դրանք են մաքսային, հարկային, դատական, ոստիկանության որոշ ծառայություններ », -այսօր լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱԱԾ նորանշանակ ղեկավար Արթուր Վանեցյանը։ Ազգային անվտանգության ծառայությունում կառուցվածքային փոփոխություններ են կատարվելու վարչապետի հանձնարարությամբ, հայտարարել է ԱԱԾ նորանշանակ պետը: « Կառուցվածքը պահպանում է խորհրդային տարիների կառուցվածքը, հիմա պետք է փոխել, որ այսօրվա պահանջներին համահունչ ու արդյունավետ լուծում տանք», -հայտարարել է նա։
