Ուղիղ եթերներների հետ կապված մտահոգություններ ունեմ. ԱԱԾ նորանշանակ ղեկավար
«Ուղիղ եթերներների հետ մտահոգություններ ունեմ։ Կան իրավիճակներ, որոնք կարող են սպառնալիք լինել ազգային անվտանգությանը։ Մենք պետք է քննարկենք մեր գործընկերների հետ, որ գտնենք ճիշտ լուծումներ», - պատասխանելով Ազգային անվտանգության խորհդրի նորանշանակ քարտուղար Արմեն Գրիգորյանի կողմից ֆեյսբուքյան ուղիղ եթերի հեռարձակմանը վերաբերող հարցին, երբ աշխատասեղանին դրված բոլոր փաստաթղթերը երևում էին,նման մտահոգություն է հայտնել Ազգային անվտանգության ծառայության նորանշանակ ղեկավար Արթուր Վանեցյանը:Նա այսօր հանդիպել է լրատվամիջոցների խմբագիրների հետ:
