«Սասնա ծռերին» կեսգիշերին դուրս են բերել դատարանի շենքից
Այս կեսգիշերին ոստիկանները կարողացել են բացել Շենգավիթի դատարանի մուտքերը եւ դատարանից հեռացնել «Սասնա ծռեր» խմբի մեկ տասնյակ անդամներին, հայտնում է News.am-ը։ Իրավապահները տարածքից հեռացրել են բողոքի ակցիա անող ցուցարարներին, որից հետո դատարանի շենքից տարել են «Սասնա ծռերին» եւ եւս հինգ բանտարկյալների։
