Ինձ չեն ստիպի հրաժարվել արդարության համար պայքարից․ Կարո Փայլան

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ փոխանախագահ Կարո Փայլանը պատասխանել է իր նկատմամբ տխրահռչակ 301-րդ հոդվածով (Թուրք ազգին վիրավորել) քրեական գործ հարուցելու մասին հայտարարությանը։ Ստամբուլի հայկական «Ակոս»-ի հետ զրույցում Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանը հայտարարել է, թե միշտ էլ իր ընտանիքի եւ ազգի վերապրած ողբերգությունը ցեղասպանություն է անվանել։ «Որպես Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր, Թուրքիայի խորհրդարանից էլ պահանջել եմ իրերն իրենց անուններով կոչել։ Ինչպես ամեն տեղ, այնպես էլ իմ դեմ հարուցված քրեական գործի մեջ նշված հարցազրույցում ասել եմ ցեղասպանություն բառը, սակայն ես ոչ թե այսօրվա թուրք ժողովրդին եմ մեղադրել, այլ այն ժամանակվա ցեղասպան մտածելակերպով խունտային։ Ցավոք, ներկայում Թուրքիան կրկին գլորվում է հետ եւ անցյալի հետ առերեսման պահանջները փորձում են ճնշումներով կանխել։ Դատախազներն ու նրանց քրեական գործին կանաչ լույս վառած արդարադատության նախարությունը թող իմանան, որ իմ դեմ քրեական գործ հարուցելով չեն ստիպի հրաժարվել ներկայում եւ անցյալում կատարվածի համար արդարության համար պայքարից»,-ասել է Կարո Փայլանը։ Նշենք, որ նախորդ տարի Թուրքիայի համալսարաններից մեկի ռեկտորը դատական հայց էր ներկայացրել Կարո Փայլանի դեմ «ցեղասպանություն» բառն օգտագործելու համար։ Դատախազությունն այդ բառը դիտարկում է «թուրք ժողովրդին վիրավորելու» հոդվածի շրջանակներում եւ նրա դեմ քրեական գործ հարուցելու թույլտվության համար դիմել է Արդարադատության նախարարություն եւ ստացել թույլտվությունը։ Օրեր առաջ հայտնի է դարձել, որ դատախազությունն արդեն դիմել է խորհրդարանի ղեկավարությանը Կարո Փայլանին անձեռնխելությունից զրկելու պահանջով։

դիտվել է 4 անգամ
Լրահոս
Կդառնա՞ Վանաձորը Գյումրի-2. «Հրապարակ» Դավիթ Ղազինյանը պահվում է Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում. «Ժողովուրդ» ՔՊ վարչության փակ նիստից նոր մանրամասներ. 2 հոգի ընտրությունից հետո ցուցադրաբար լքել են սրահը Տարկետում ստացած քաղաքացիների համար կսահմանվի զորակոչի ենթակա լինելու տարիքային նոր շեմ. «Փաստ» Ձախողման շարունակություն, թե կլանային կաշկանդվածություն. «Ժողովուրդ» ԿԿՀ-ն Նիկոլ Փաշինյանի սպառնալից հայտարարությունների մեջ խախտում չի տեսել. «Ժողովուրդ» ԿԸՀ նախագահի հայտարարագրերը 2021-2025 թվականներին․ եկամուտների աճ, հիփոթեք և ֆինանսական ակտիվացում Մոսկվայի աննախադեպ կոշտ ազդակները. հայ-ռուսական հարաբերությունները մոտենում են անդառնալիության կետին Ծեծկռտուք՝ Երևանում․ խանութի վաճառողը և բանվորը բռունցքներով հարվածել են 57-ամյա տղամարդու դեմքին Արման Ծառուկյանը պատասխանել է՝ արդյո՞ք ինքն է UFC-ի ամենահարուստ մարտիկը Ավտովթար՝ Տավուշի մարզում․ «Պարզ լճի» խաչմերուկում բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը․ կա վիրավոր Քաղաքապետարանը մեկ անձից գնման ընթացակարգով խոշոր պայմանագիր է կնքել ԱՄՆ-Իրան-Իսրայել հակամարտության այս փուլը մոտենում է ավարտին․ Պողոսյան Երկու ոստիկան ազատվել է ծառայությունից Սթարմերը կարող է հավակնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնին 2028 թվականին. The Observer Քիմիայի միասնական քննության թեստը խորը մտահոգություններ է առաջացրել. Դիմորդները դիմել են Նիկոլ Փաշինյանին ու ԿԳՄՍՆ–ին ԱՄՆ Կոնգրեսը նախատեսում է խոչընդոտել Թուրքիայի վերադարձը «F-35»-երի ծրագրին Մտահոգիչ է երեխաների և զինված հակամարտությունների մասին ՄԱԿ-ի զեկույցի պատկերը․ Հովհաննիսյան Արևիկ-Եղեգնուտ ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Վոլգա»-ն․ կան վիրավորներ Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը ԱԺ փոխնախագահների թեկնածուներ են ընտրվել Հայկ Կոնջորյանը և Վահագն Ալեքսանյանը. Փաշինյան Կասեցվել է «Թամարա» ապրանքանիշի 3 արտադրատեսակների արտադրությունը ՀՀ-ից «դեռևս ազդանշաններ չկան» Գյումրիի ռուսական ռազմաբազայի կարգավիճակի վերանայման վերաբերյալ Ֆրանսիական գերիշխանություն և անկասելի Մեսսին. հայտնի են ԱԱ-2026-ի խմբային փուլի լավագույնները Իսրայելի կողմից ցեղասպանության ճանաչումն ունի քաղաքական ենթատեքստ, նաև պատմական նշանակություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am