Էռնեկյանի ընկերության աշխատակիցները պատմում են, թե ինչպես են թունավորվել․ «Հետք»

Սոնյան Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղից է, արդեն 10 տարի՝ աշխատում է «Հայաստանի հողեր» ՓԲԸ-ում, որը պատկանում է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին: 57 տարեկան է: Աշխատում է խաղողի այգիներում, և այս օրերին խաղողի վազերի ավելորդ բողբոջներն են մաքրում: Նա գոհ է իր աշխատանքից, ասում է՝ տանը պարապ նստելուց շատ լավ է, գրում է «Հետք»-ը: «Հանգիստ գործ է, ղեկավարներն էլ շատ լավն են: Օրը 6000 դրամ աշխատավարձ են տալիս: Սնունդը, սուրճը, հագուստն ու կոշիկները իրենք են տալիս, գոհ ենք: Տարին մեկ անգամ նույնիսկ բուժզննում ենք անցնում, թե ինչու այդպես ստացվեց՝ չգիտենք»,- ասում է Սոնյան: Աղբյուրը նշում է, որ նա ընկերության խաղողի այգիներում սննդային թունավորում ստացած և հոսպիտալացված 80 քաղաքացիներից մեկն է: Պատմել է, որ գործատուի հաշվին շաբաթվա ընթացքում դաշտում տարբեր ուտելիքներ են ուտում՝ փլավ, կոտլետներ, թռչնամսով, կարտոֆիլով բրդուճներ և այլն: Երեկվա սննդի մենյուի մեջ եղել են հավի մսով, կարտոֆիլով համբուրգերներ: Տիկին Սոնյան ասում է, որ կերել է միայն կարտոֆիլը, թռչնամիս դարձյալ չի կերել, քանի որ չի սիրում: Ընդմիջում արել են ժամը 12-ի մոտակայքում: Ժամը 13-ի սահմաններում սկսել են աշխատել, իսկ դրանից 1-2 ժամ անց աշխատակիցների ինքնազգացողությունը սկսել է վատանալ: «Երևի կարտոֆիլին կպած ա եղել, դրա համար ուշ է ազդել: Ինձ վատ չէի զգում, բայց գիշերը զգացի, որ ստամոքսս ցավում է, սիրտս խառնում է», - ասում է Սոնյան: Նա այսօր առավոտյան որոշել է գալ Մեծամորի հիվանդանոց՝ եղբոր որդուն տեսակցելու, քանի որ նա էլ էր թունավորվել և տեղափոխվել հիվանդանոց: Կինը պատմել է, որ իր ոտքով նստել է ավտոբուս, բայց զգացել է, որ ճանապարհին ինքնազգացողությունը գնալով վատանում է: Հասել է հիվանդանոց և անմիջապես հոսպիտալացվել է: Սոնյան պատմել է, որ ուտելիքը արևի տակ երբեք չի մնացել: Առավոտյան հայտնում են աշխատողների թվաքանակը, և ըստ այդ թվաքանակի էլ ուտելիք է պատրաստվում: Պատրաստի ուտելիքը դաշտ բերում են հենց ընդմիջման ժամին: «Հետք»-ի փոխանցմամբ, աշխատողներից Հռիփսիմե Խաչատրյանը սկզբում գլխապտույտ է ունեցել, մտածել է՝ արևից է: Քիչ անց սրտխառնոցից, գլխապտույտից ու արագ սրտխփոցից բողոքել են բոլորը: Գլխապտույտով անմիջապես տեղափոխել են Արմավիրի բժշկական կենտրոն, այնուհետև Մեծամորի ԲԿ: Ավելի ուշ ի հայտնի են եկել թունավորմանը բնորոշ այլ ախտանիշեր՝ բարձր ջերմություն, փորացավ և այլն: «Կերել ենք մեր մշտական բուտերբրոտները, որի մեջ եղել է պանիր, հավի միս, կարտոշկա: Միանգամից բոլորի մոտ սկսվեց, շատ քիչ մարդիկ կային, որ գանգատ չունեին»,- հավելել է Հռիփսիմեն: Վարդիթեր Մարտիրոսյանը եղել է խմբի բրիգադիրը: Նա նույնպես թունավորվել է և տեղափոխվել հիվանդանոց: Իր աշխատանքային խմբում աշխատել է 30 հոգի: Միայն մի մասի մոտ են թունավորման նշաններ ի հայտ եկել: «Չեմ կարող ասել, թե ինչու մի մասի մոտ եղավ, մյուսների մոտ՝ ոչ: Այդ բուտերբրոտներից մենք էլի ենք կերել, մեր մենյուի մեջ կա: Շաբաթվա ընթացքում փոխում են՝ երշիկ, հավի միս և այլն: Մենք ուտելիքը միանգամից ենք ուտում, չի մնացել, որ ասեմ՝ արևի ջերմությունից փչացել է»,- ասում է Վարդիթերը: «Մեծամոր ԲԿ»-ի տնօրեն Միքայել Վանյանը «Հետք»-ին ասել է, որ հիվանդների հոսքը սկսվել է երեկ երեկոյան՝ ժամը 18-ից: Հիվանդները դիմել են Արմավիրի հիվանդանոց: Ժամը 20:30-ի դրությամբ արդեն 58 հիվանդ հոսպիտալացված էր, 19-ն էլ՝ Արմավիրի հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքում, որը գործում է Մեծամորի ԲԿ-ի տարածքում: Արմավիրի հիվանդանոցի այլ բաժանմունքներ ևս հիվանդներ ընդունել են: Հիվանդներից 4-ի վիճակը ծանր է եղել և բուժումը սկսել են վերակենդանացման բաժանմունքից: Այսօր առավոտյան հիվանդների մեծ մասը դուրս է գրվել: Հիվանդանոցում մնացել է 4 հիվանդ, որոնցից երկուսը բուժօգնության էին դիմել երեկ, իսկ 2-ը՝ այսօր: «Երբ ահազանգը եղավ, ամբողջ կոլեկտիվը ոտքի վրա էր: Առաջին տպավորությունը սննդային թունավորումն էր, բայց, ինչ խոսք, մտավախություն կար` հաշվի առնելով մասսայական բռնկումը, այլ տարբերակներ էլ էինք քննարկում: Փառք Աստծո, ծանր հիվանդ չունենք»,- ասում է Միքայել Վանյանը և հավելում, որ հիվանդներից փորձանմուշներ են վերցրել և ուղարկել լաբորատոր փորձաքննության: ԲԿ-ի տնօրենը նշել է, որ մինչև ուշ գիշեր հիվանդանոցում են եղել առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանն ու գլխավոր պետական սանիտարական բժիշկ Արտյոմ Վանյանը:

դիտվել է 94 անգամ
Լրահոս
Կդառնա՞ Վանաձորը Գյումրի-2. «Հրապարակ» Դավիթ Ղազինյանը պահվում է Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում. «Ժողովուրդ» ՔՊ վարչության փակ նիստից նոր մանրամասներ. 2 հոգի ընտրությունից հետո ցուցադրաբար լքել են սրահը Տարկետում ստացած քաղաքացիների համար կսահմանվի զորակոչի ենթակա լինելու տարիքային նոր շեմ. «Փաստ» Ձախողման շարունակություն, թե կլանային կաշկանդվածություն. «Ժողովուրդ» ԿԿՀ-ն Նիկոլ Փաշինյանի սպառնալից հայտարարությունների մեջ խախտում չի տեսել. «Ժողովուրդ» ԿԸՀ նախագահի հայտարարագրերը 2021-2025 թվականներին․ եկամուտների աճ, հիփոթեք և ֆինանսական ակտիվացում Մոսկվայի աննախադեպ կոշտ ազդակները. հայ-ռուսական հարաբերությունները մոտենում են անդառնալիության կետին Ծեծկռտուք՝ Երևանում․ խանութի վաճառողը և բանվորը բռունցքներով հարվածել են 57-ամյա տղամարդու դեմքին Արման Ծառուկյանը պատասխանել է՝ արդյո՞ք ինքն է UFC-ի ամենահարուստ մարտիկը Ավտովթար՝ Տավուշի մարզում․ «Պարզ լճի» խաչմերուկում բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը․ կա վիրավոր Քաղաքապետարանը մեկ անձից գնման ընթացակարգով խոշոր պայմանագիր է կնքել ԱՄՆ-Իրան-Իսրայել հակամարտության այս փուլը մոտենում է ավարտին․ Պողոսյան Երկու ոստիկան ազատվել է ծառայությունից Սթարմերը կարող է հավակնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնին 2028 թվականին. The Observer Քիմիայի միասնական քննության թեստը խորը մտահոգություններ է առաջացրել. Դիմորդները դիմել են Նիկոլ Փաշինյանին ու ԿԳՄՍՆ–ին ԱՄՆ Կոնգրեսը նախատեսում է խոչընդոտել Թուրքիայի վերադարձը «F-35»-երի ծրագրին Մտահոգիչ է երեխաների և զինված հակամարտությունների մասին ՄԱԿ-ի զեկույցի պատկերը․ Հովհաննիսյան Արևիկ-Եղեգնուտ ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Վոլգա»-ն․ կան վիրավորներ Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը ԱԺ փոխնախագահների թեկնածուներ են ընտրվել Հայկ Կոնջորյանը և Վահագն Ալեքսանյանը. Փաշինյան Կասեցվել է «Թամարա» ապրանքանիշի 3 արտադրատեսակների արտադրությունը ՀՀ-ից «դեռևս ազդանշաններ չկան» Գյումրիի ռուսական ռազմաբազայի կարգավիճակի վերանայման վերաբերյալ Ֆրանսիական գերիշխանություն և անկասելի Մեսսին. հայտնի են ԱԱ-2026-ի խմբային փուլի լավագույնները Իսրայելի կողմից ցեղասպանության ճանաչումն ունի քաղաքական ենթատեքստ, նաև պատմական նշանակություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am