Դիմելու եմ կառավարությանը Փյունիկ համայնքի դպրոցը հունիսի մեկից փակելու որոշումը կասեցնելու համար. Արայիկ Հարությունյան
«Այսօր զրուցել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ դպրոցների փակման հարցի վերաբերյալ: Նախարարության նոր ղեկավարության ընդհանուր դիրքորոշումն է, որ դպրոցներ փակելով հնարավոր չէ հասնել հաջողությունների կրթական ոլորտում: Ուստի, հաջորդ շաբաթ դիմելու եմ կառավարությանը Կոտայքի մարզի Փյունիկ համայնքի դպրոցը հունիսի մեկից փակելու կառավարության որոշումը կասեցնելու համար»: Այս մասին երեկ իր ֆեյսբուքյան էջում գրել է Հայաստանի կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: «Առայժմ այսքանը: Դուխով», եզրափակել է նորանշանակ նախարարը:
