Նոր նշանակում, ով կփոխարինի Օսիպյանին
armtimes.com-ի ՀՀ ոստիկանությունում նոր նշանակում է տեղի ունեցել: ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրամանով Երեւանի փոխոստիկանապետ է նշանակվել ոստիկանության Կենտրոնի ծառայության գծով պետի տեղակալ Էդգար Պետրոսյանը: Այս պաշտոնը երկար տարիներ զբաղեցրել է հենց Վալերի Օսիպյանը, սակայն նրա՝ ՀՀ ոստիկանապետ նշանակվելուց հետո այն թափուր էր մնացել: էդգար Պետրոսյանի նշանակման մասին մեր տեղեկությունը հաստատեցին ՀՀ ոստիկանությունից:
