Ծնողական ժողովին անսպասելի եկավ կրթության նախարարը. ինչ է բացահայտել
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել դպրոցներում դրամահավաքների վերաբերյալ: «Ասե՞լ էի, որ դրամահավաքի յուրաքանչյուր դեպք հայտնաբերվելու է։ Ասե՞լ էի, որ ոստիկանություն եմ հանձնելու։ 189 դպրոցում այսօր այդ օրն էր։ Տեսանյութը՝ շուտով Hovhannes Hovhannisyan-ի էջում ։ Հ.Գ. Ծնողական ժողովին անսպասելի եկավ կրթության նախարարը ։)», - ասված է հաղորդագրության մեջ: Դրանից քիչ անց Հովհաննես Հովհաննիսյանն իր էջում տեղադրեց տեսանյութը և գրառում կատարեց. «Այսօր ԿԳՆ նախարար Արայիկ Հարությունյանի հետ ահազանգով գնացինք թիվ 189 դպրոց և բացահայտեցինք դրամահավաքի դեպք»:
