Արտակ Զեյնալյանը՝ գլխավոր դատախազի հրաժարականի պահանջների մասին
Արդարադատության նախարարությունը չի կատարելու որևէ գործողություն, որը հակասելու է իշխանությունների տարանջատման սկզբունքին: Այս մասին ՀՀ դատախազի հրաժարականը պահանջելու հետ կապված լրագրողների հարցին ի պատասխան նշեց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:«Գլխավոր դատախազը ընտրման մեխանիզմ ունի, և մենք որևէ գործողություն չենք կատարելու, որը հակասելու է իշխանությունների տարանջատման սկզբունքին»,- ասաց նա: Խոսելով կոռուպցիայից՝ փաստեց՝ հակակոռուպցիոն նոր մարմնի հիմքում լինելու է միջազգային փորձը և տեսությունը: «Մենք պետք է փորձենք դա տեղայնացնել համաձայնեցնել, քննարկել, գալ ընդհանուր հայտարարի և այն ներդնել Հայաստանում: Մենք պատրաստակամ ենք իրականացնել դա»,- ասաց Զեյնալյանը:
