Սերգեյ Սկրիպալը դուրս է գրվել հիվանդանոցից
Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայությունը մայիսի 18-ին հայտնել է, որ Գլխավոր հետախուզական վարչության (ԳՀՎ) նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալը հիվանդանոցից դուրս է գրվել նյարդակաթվածահարական նյութով թունավորվելուց հետո: Բրիտանական իշխանությունները Սկրիպալի դստերը տեղափոխել են անհայտ վայր: Ռուսական կողմին չեն թույլատրել այցելել Սկրիպալներին: «Անհավատալի նորություն. Սկրիպալն իրեն լավ է զգում, նա դուրս է գրվել հիվանդանոցից: Նրանց համար, ովքեր տուժել են այդ դեպքից, ծանր ժամանակաշրջան էր»,- РИА Новости-ն մեջբերում է հիվանդանոցի տնօրենի խոսքը: Նա ընդգծել է, որ արագ ապաքինումը հնարավոր է դարձել հիվանդանոցի աշխատակիցների ծանր աշխատանքի եւ բարձր պրոֆեսիոնալիզմի շնորհիվ:
