3 շտապ զանգ՝ Պուտինին
Ալեքսանդր Վուչիչը գերմանական «Rheinische Post»-ին տված հարցազրույցում ասել է, որ ինքը Վլադիմիր Պուտինի հետ լավ ընկերական հարաբերությունների մեջ է, և , որ Սերբիան երբեք չի մոռանա ռուսական ընկերության մասին և չի աջակցի Մոսկվայի դեմ ԵՄ-ի պատժամիջոցները: «Պուտինը շատ խելացի մարդ է, և դա ես լավ գիտեմ, որ Սերբիան միշտ կարող է վստահել նրան: Երեք անգամ ինձ շտապ օգնություն է հարկավոր եղել և ես կարողացել եմ օպերատիվ կերպով հեռախոսով կապվել նրա հետ»,- պատմել է Սերբիայի նախագահը:
