«Սասնա ծռերի» գործով դատական նիստը հետաձգվեց.ամբաստանյալները ներկա չէին
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում «Սասնա ծռերի» գործով դատական նիստը հետաձգվեց: Դատավոր Արշակ Վարդանյանը հայտնեց, որ ոստիկանության ուղեկցող գումարտակի ծանրաբեռնվածության պատճառով ամբաստանյալները դատարան չեն բերվել: Դատավորը արձանագրեց, որ դատարանի շրջափակման պատճառով ամբաստանյալներին չեն ներկայացրել դատարան: Պաշտպան Հարություն Բաղդասարյանն էլ դատարանին մեղադրեց մասնագիտական պարտականությունը ոչ պատշաճ կատարելու եւ այդ ուղղությամբ աշխատանք չտանելու մեջ: Դատավոր Արշակ Վարդանյանն էլ չհամաձայնեց՝ ասելով, որ դատարանը իրենից կլախված հնարավորը անում է: Դատական նիստը մեկ շաբաթով հետաձգվեց:
