Զեյնալյանը՝ Գագիկ Հարությունյանի նկատմամբ հանրության վստահության պակասի մասին
Արդարադատության նորանշանակ նախարար Արտակ Զեյնալյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց,որ ԲԴԽ-ն բավականին մեծ անեիքներ ունի եւ օրենսդիր մարմինը պետք է ընդունի օրենքներ, որոնք պիտի երաշխավորեն դատական իշխանության անկախությունը: «Պետք է բեռնաթափել դատարանները, որ ապահովվեն գործերի ողջամիտ քննությունը, ապահովվեն դատավորների սոցիալական անկախության երաշխիքները, ինստիտուցիոնալ անկախության երաշխիքները, որ դատավորներն իրականացնեն արդարադատություն ժողովրդի անունից»,- ասաց նա: Բարձրագույն դատական խորհրդի նկատմամբ վստահություն չկա դիտարկմանը , Արտակ Զեյնալյանը չհամաձայնվեց. «Դա ձեր տեսակետն է, հանրության շրջանում այդպիսի տեսակետներ ես չեմ շոշափել: Բարձրագույն դատական խորհուրդն ընտրվել է եւ աշխատում է, որոշումն ընդունվել է Ազգային ժողովի կողմից: Դա բոլորի կողմից ընտրված որոշում է»:
