Բողոքի ակցիաներ իրականացնողները պետք է հաշվի առնեն այլոց իրավունքները.Արտակ Զեյնալյան
«Բողոքի ակցիաներ իրականացնողները պետք է հաշվի առնեն այլոց իրավունքները:Յուրաքանչյուրը պետք է հաշիվ տա իրեն եւ իր գործողություններն այնպես անի, որ չվնասի ընդհանուր շահը: Սա բացառիկ հեղափոխոություն է աշխարհում, եւ յուրաքանչյուրս պատասխանատու է դրա համար: Եթե մեր մտքով ինչ որ բան է անցնում, չպետք է բացառել, որ դա կարող է հակասել ուրիշների կարծիքներին»,-լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նորանշանակ նախարար Արտակ Զեյնալյանը՝անդրադառնալով «Սասնա ծռերի» աջակիցների բողոքի ակցիաներին:
